Վարդան Ալեքսանյան - Հովհաննես Դրասխանակերտցին հայոց պետականության գաղափարախոս կաթողիկոս
31 Էջ | 3-34 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-3 | Ստացվել է՝ 2023-01-25 | Գրախոսվել է՝ 2023-01-30 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն
IX դարի վերջին և X դարի առաջին քառորդին նորաստեղծ հայկական պետականության պահպանման համար պայքարում կարևոր դերակատարություն է ունեցել միջնադարյան Հայաստանի կրոնական ու քաղաքական նշանավոր գործիչ, պատմաբան, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին (898–925): Նա հայոց անկախ թագավորության հռչակման (885) ականատեսներից էր ու Հայաստանի քաղաքական ամբողջականության համար մղվող պայքարի գործուն մասնակիցը: Դրասխանակերտցին գործել է դարաշրջանային բնույթ ունեցող մի պատմափուլում, երբ արտաքին և ներքին թշնամիների դեմ պայքարում վճռվում էր հայոց պետականության շարունակականության հարցը:
Բանալի բառերՀովհաննես Դրասխանակերտցի Սմբատ Ա Աշոտ Երկաթ Յուսուֆ միասնություն հաշտարար միջնորդություն իշխաններ ներիշխանական կռիվներ քաղաքական ամբողջություն գաղափարախոս հալածանք նամակագրություն Բյուզանդիա Դվին Վասպուրական արաբական ասպատակություն:
