Երվանդ Գրեկյան - Արշակունյաց Հայաստանի թագավորության անկման պատճառների շուրջ
34 Էջ | 213-247 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-213 | Ստացվել է՝ 2026-04-15 | Գրախոսվել է՝ 2026-04-30 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Տպագրված է 2026 N 2 (232) / Քննարկումներ
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումը 428 թ. գերազանցապես դիտարկվում է IV դ. երկրորդ կես – V դ. սկզբների աշխարհաքաղաքական և ներքին հակասությունների համատեքստում։ Մինչդեռ Արշակունյաց գահի թուլացումը տարբեր գործոնների հետևանք էր։ Մասնավորապես, կլիմայական և միջավայրային փոփոխությունները, որոնք փաստագրվել են հնակլիմայական և հնամիջավայրային տարաբնույթ հետազոտություններով, վկայում են տարածաշրջանում մոտ 350–450 թթ. ընթացքում տեղ գտած համընդգրկուն կլիմայական երևույթի մասին, որը մասնագիտական գրականության մեջ ստացել է «Ուշ հռոմեական գերերաշտ» անվանումը:
Բանալի բառերՄեծ Հայքի թագավորություն Արշակունյաց հարստություն Արշակ II Պապ եկեղեցի ճգնաժամ ապաբնակեցում երաշտ կլիմայի փոփոխություն անկում
