Աննա Ասատրյան - Հովհաննես Նալբանդյան. հայ առաջին խոշոր ջութակա¬հարը
22 Էջ | 26-48 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-26 | Ստացվել է՝ 2022-02-21 | Գրախոսվել է՝ 2022-03-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-10
Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ
«Ես մեծ հաճույքով լսեցի Լեոպոլդ Աուերի շատ հայտնի ուսանող Հովհաննես Ռոմանովիչ Նալբանդյանին, որը ջութակահարի մեծ տաղանդ ունի» . ահավասիկ աշխարհահռչակ ջութակահար Պաբլո դե Սարասատեի կարծիքը Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտ, տակավին 24-ամյա հայ տաղանդավոր ջութակահար, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1926), ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937) Հովհաննես Առաքելի (Ռոմանի) Նալբանդյանի (15 սեպտեմբերի 1871, Սիմֆերոպոլ– 23 փետրվարի 1942, Տաշքենդ) մասին Լոնդոնում 1895 թ. տեղի ունեցած նրանց հանդիպումից հետո:
Բանալի բառերՀովհաննես Նալբանդյան արտիստ ջութակահար-վիրտուոզ մանկավարժ Պետերբուրգի կոնսերվատորիա հուշագրություն Պ. Սարասատե Լ. Աուեր:
