Քնար Հարությունյան - Գրաբարի բառարաններում չարձանագրված դարձվածքներ Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց» երկում
10 Էջ | 159-169 | Ստացվել է՝ 2020-09-16 | Գրախոսվել է՝ 2020-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2021-01-29
Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ
Հայերենի դարձվածքների գիտական քննությունը շուրջ մեկ դարի պատմություն ունի: Դարձվածքների վերաբերյալ առաջին տեսական հարցերը տեղ են գտել Արսեն Այտընյանի, Մանուկ Աբեղյանի աշխատություններում[1], թեև տեսությունը և առանձին գիտակարգը ձևավորվել են ավելի ուշ՝ XX դ. կեսերին[2]: Պետք է նկատել, սակայն, որ լեզվի զարգացման տարբեր փուլերի դարձվածքները միատեսակ ուշադրության և քննության չեն արժանացել:
Բանալի բառերգրաբարյան դարձվածքներ դարձվածաբանական բառարան բառապաշար բառարաններում չարձանագրված դարձվածքներ կառուցվածքային վերլուծություն ձևաբանական դասակարգում Ղազար Փարպեցի «Պատմութիւն Հայոց»:
