Մայա Գրիգորյան - Խաչատուր Աբովյանի "Նախաշաւիղ" գրքի տպագրության հարցի շուրջ
8 Էջ | 163-171 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-171 | Ստացվել է՝ 2024-04-17 | Գրախոսվել է՝ 2024-04-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Քննարկումներ
Մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի (1809–1848) գրական ժառանգությունը խորությամբ ուսումնասիրված է: Առկա աղբյուրագիտական, գրականա-գիտական, պատմագիտական մեծաթիվ գրքերը և հոդվածները լավագույնս ներկայացնում են գրողի կյանքը, գործունեությունը և ստեղծագործական ուղին: Այս ամենով հանդերձ՝ նոր փաստերի ի հայտ գալով, Խ. Աբովյանը և իր ժառանգությունը շարունակում են մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում:
Բանալի բառերԽ. Աբովյան XIX դար Թիֆլիս Նախաշաւիղ Արզանյանց եղբայրներ մատենագիտություն գրաքննություն հայ տպագրության պատմություն տպարան
Տարոն Դանիելյան - Գրատպությունը Արևելյան Հայաստանում 1828–1920 թվականներին (հոդվածների ժողովածու)
4 Էջ | 324-328 | Ստացվել է՝ 2022-09-22 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ
Այս առումով հայ գրահրատարակչական գործի պատմության ուսումնասիրության մեջ նոր բովանդակություն են բերում Հ. Սուքիասյանն ու Ս. Պետոյանը «Գրատպությունը Արևելյան Հայաստանում 1828–1920 թվականներին» հոդվածների ժողովածուով, որում զետեղված են հեղինակների՝ նախորդ տարիներին գիտական տարբեր ամսագրերում հրապարակված կամ էլ առաջին անգամ հրատարակվող հոդվածները: Ժողովածուում ներառված է 13 հոդված. դրանց հերթագայությունը պայմանավորված է ուսումնասիրվող նյութի և դեպքերի ժամանակագրությամբ: Հոդվածների թեմատիկ աշխարհագրությունն ընդգրկում է Շուշի, Գորիս քաղաքները, որոշակի զուգահեռներ են արվում նաև Էջմիածնի ու Կովկասի փոխարքայության կենտրոնի՝ Թիֆլիսի իրողություններին, երկու առանձին աշխատանք նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին տպագրված գրքերին ու, այսպես կոչված, «արգելված գրականությանը»:
Բանալի բառերՇուշի Գորիս գրաքննություն «արգելված գրականություն» «մանր տպագրություն»:
