Լուսինե Սահակյան - Դիտարկումներ Կոմիտաս Վարդապետ և Հայ Առաքելական եկեղեցի առնչությունների շուրջ
12 Էջ | 121-133 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-121 | Ստացվել է՝ 2021-08-25 | Գրախոսվել է՝ 2021-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-17
Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ
Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի գիտական կենսագրության մեջ Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանը կարևոր նշանակություն ունի: Այս հոգևոր դարբնոցում է ապագա Մեծ երաժիշտը ստացել իր նախնական կրթությունը, ուսումնասիրել հայոց գիրը և գրականությունը, հայ ժողովրդի պատմությունն ու հոգևոր երաժշտությունը:
Բանալի բառերԿոմիտաս Վարդապետ Ս. Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցի հոգևոր ժառանգություն երաժշտություն մշակույթ:
Աննա Ասատրյան, Լիլիթ Հակոբյան - Նիկոլ Գալանդերյանի «Փարվանա» օպերան․ հայկական ռոմանտիզմի մոռացված արձագանքը (անգ․)
18 Էջ | 161-179 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-161 | Ստացվել է՝ 2026-03-07 | Գրախոսվել է՝ 2026-03-16 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Արվեստագիտություն
Հայ երաժշտության պատմության մեջ կան անուններ, որոնք լուսավորում են մեղմ, բայց անշեջ: Այդ անուններից մեկն իրանահայ կոմպոզիտոր, մանկավարժ և երաժշտական-հասարակական գործիչ Նիկոլ Գալանդերյանն է (1881–1944): Նրա «Փարվանա» օպերան, որի լիբրետոն կազմվել է ըստ Հովհաննես Թումանյանի համանուն լեգենդի, ժողովրդական միստիկայի, արևելյան քնարականության ու եվրոպական օպերային դասական ավանդույթների ինքնատիպ սինթեզ է:
Բանալի բառերՆիկոլ Գալանդերյան Հովհաննես Թումանյան "Փարվանա" օպերա երաժշտական թումանյանապատում իրանահայ երաժշտություն:
