Սուսաննա Հովհաննիսյան - Ներըմբռնողականությունը Հովհաննես Թումանյանի կյանքում
17 Էջ | 122-139 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-122 | Ստացվել է՝ 2022-01-25 | Գրախոսվել է՝ 2022-01-28 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-02
Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն
Ներըմբռնողականությունը (այսուհետև նաև՝ ինտուիցիա), որպես մարդու գերբնական կամ ֆենոմենալ ունակություն, դասվում է բնագիտական ու հոգեբանական այն երևույթների շարքին, որոնց ուսումնասիրությունը դեռևս չի կարողացել հանգեցնել գիտական միանշանակ եզրակացությունների։ Նույնը վերաբերում է մարդկային վերզգայական այլ ընկալումներին ու զգացողություններին, որոնցից են ինտուիցիան և հեռազգացությունը ։
Բանալի բառերՀովհ. Թումանյան ներըմբռնողականություն կանխազգացում կանխատեսում երազ հոգեբանական ազդակներ վերզգայական ընկալումներ երևակայություն ստեղծագործական ներշնչանք բնազդ։
