Արսեն Հարությունյան - Հուսիկ Մելքոնյան. Ցաղաց քար վանքը
5 Էջ | 245-250 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-245 | Ստացվել է՝ 2024-11-06 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Գրախոսություններ
Միջնադարյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար աղբյուրագիտական առատ նյութ են ընձեռում վանական համալիրները, որոնց կազմում ընդգրկված կառույցների որմերին և կոթողային հուշարձաններին պահպանված վիմագրերը, ինչպես նաև այդ նույն համալիրներից հայտնի ձեռագիր մատյանների հիշատակարաններն անփոխարինելի սկզբնաղբյուրներ են: Հայագիտության մեջ՝ դեռևս XIX դարում լայն տարածում գտած տեղագրական-նկարագրական բնույթի աշխատություններում, արդեն իսկ կարևորվել է տարբեր գավառների, վանքերի, ամրոցների և պատմամշակութային այլ կենտրոնների գրավոր ժառանգությունն առանձին մենագրության նյութ դարձնելը :
Բանալի բառերՑաղաց քար վանք հուշարձանախումբ եկեղեցի խորան կոթող վիմագիր խաչքար նվիրատվություն։
