Արծվի Բախչինյան - Հայ-սկանդինավյան դիցաբանական մի զուգահեռի շուրջ
8 Էջ | 163-171 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-163 | Ստացվել է՝ 2024-04-19 | Գրախոսվել է՝ 2024-04-26 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Քննարկումներ
Ըստ շվեդ առասպելաբան Սթիգ Վիքանդերի՝ զոհաբերված հորթի ոսկորից խաղողի վազի առաջանալու մասին հայկական ավանդազրույցը զուգահեռ ունի սկանդինավյան բանահյուսության հետ։ Ավանդազրույցը կապվում է Նոյ նահապետի (տարբերակ՝ Աբրահամի) հետ։ Եվ քանի որ հայերեն «որթ» և «հորթ» բառերը համարվում են առաջինը երկրորդից ծագած և հոմանիշ, առաջին անգամ փորձ է կատարվում դրանց նմանությունը կապել տվյալ ավանդազրույցի հետ։ Որպես լրացուցիչ ապացույց բերվում է այն փաստը, որ ոչ պատահականորեն հնչյունային և իմաստային նույն զուգահեռներն առկա են նաև ռոմանական որոշ լեզուներում։
Բանալի բառերավանդազրույց Նոյի մասին հայկական առասպելաբանություն որթատունկ հորթի զոհաբերում սկանդինավյան առասպելաբանություն Թոր այծեր։
