Անահիտ Աստոյան - Պոլսահայության տնտեսական գործունեությունը (XIX դ. վերջ – XX դ. սկիզբ)
22 Էջ | 5-27 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-3 | Ստացվել է՝ 2023-10-12 | Գրախոսվել է՝ 2024-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն
XIX դ. վերջին և XX դ. սկզբին Կ. Պոլսի հայության կրթական բարձր մակարդակը, հայ տնտեսվարողների կողմից եվրոպական առևտրի նոր մեթոդների կիրառումը պոլսահայերի տնտեսության հզորացման համար հիմքեր էին ստեղծել։ Դարերի ընթացքում առևտրականների և արհեստավորների մեծ համբավ ունեցող պոլսահայերը, XX դարի սկզբին համագործակցելով եվրոպական ու ամերիկյան առաջնակարգ արդյունաբերողների ու առևտրական ընկերությունների հետ, արդիականացրին իրենց տնտեսությունը: Հիմնեցին մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ՝ դրսևորվելով որպես բանիմաց արդյունաբերողներ և հույների հետ տիրական դիրք գրավելով քաղաքի տնտեսական կյանքում։
Երիտթուրքական իշխանություններն իրենց հզոր մրցակիցներից ազատվելու, նրանց ունեցվածքի հաշվին քաղաքի տնտեսությունը թրքացնելու նպատակով՝ 1908 թ. սկսեցին պոլսահայերի ունեզրկման մի գործընթաց, որը շարունակվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն հետագայում նոր թափ ստացավ քեմալական իշխանությունների կառավարման շրջանում, իսկ 1942 թ. ընդունված "Ունևորության տուրքի մասին" օրենքի գործադրմամբ հասավ իր ավարտին
Բանալի բառերԿ. Պոլիս Օսմանյան կայսրություն պոլսահայեր հույներ պարբերական մամուլ առևտրական ընկերություն արտահանում ներմուծում խան արհեստանոց գործարան
Սիլվարթ Մալհասյան (Ստամբուլ) - Պոլսահայերի օգնությունը Հայաստանի առաջին Հանրապետությանը և Խորհրդային Հայաստանին (1919–1922 թթ.)
15 Էջ | 21-36 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-21 | Ստացվել է՝ 2024-03-13 | Գրախոսվել է՝ 2024-03-07 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Պատմություն
Հայաստանի Հանրապետությունը 1918 թ. հուլիսին Կ. Պոլսում բացեց դիվանագիտական ներկայացուցչություն՝ պոլսահայ Ֆերդինանտ Թախտաջյանի ղեկավարությամբ, որի նստավայրը գտնվել է «Թոքաթլյան» պանդոկում : Նա պաշտոնավարել է մինչև Հայաստանի առաջին Հանրապետության անկումը: Այն կարևոր գործունեություն է ունեցել ի նպաստ նորաստեղծ հանրապետության: Թախտաջյանը, գործելով բավական բարդ պայմաններում, կարողացել է ՀՀ ղեկավարությանը փոխանցել կարևոր տեղեկություններ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև միջնորդ է եղել ՀՀ-ում և դրսում գործող ներկայացուցչությունների միջև :
Բանալի բառերպոլսահայեր Հայաստանի առաջին Հանրապետություն Խորհրդային Հայաստան պարբերականներ Կ. Պոլսի հայոց պատրիարքարան փոխառություն:
