Աստղիկ Իսրայելյան - Հայաստանի պատմության թանգարանի XVIII–XX դդ. ուխտի ընծաների ժողովածուները (ռուս.)
13 Էջ | 111-124 | Ստացվել է՝ 2021-02-12 | Գրախոսվել է՝ 2021-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-12
Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ
Հայաստանի պատմության թանգարանում պահվող ազգագրական ժողովածուներում կան այնպիսի առարկաներ, որոնք լույս են սփռում ժողովրդի ավանդույթների, հավատալիքների և ծեսերի որոշակի առանձնահատկությունների վրա: Թանգարանում կան սրբերին նվիրաբերվող առարկաների նմուշներ, որոնք տարբերվում են ընդունված զոհաբերությունից: Դրանք ուխտի ընծաներն են, որոնք մարդիկ սրբերից օգնություն հայցելու, իրենց իղձերն իրականացնելու նպատակով որպես նվիրաբերություն տանում էին սրբավայրեր (եկեղեցի, վանք, մատուռ, խաչքար, սուրբ ծառ, այնպիսի տուն, որտեղ սրբազան անկյուն կար):
Բանալի բառերուխտ նվիրաբերություն սրբավայր բուժում երախտագիտություն երկաթե մարդուկներ մարմնի մասեր վզի օղակ խաչ:
Գայանե Քոչարյան, Գայանե Քոչարյան - Դվին ամրոց-սրբավայրի մշտնջենական խորհուրդը
11 Էջ | 180-191 | Ստացվել է՝ 2021-02-25 | Գրախոսվել է՝ 2021-03-02 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-29
Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ
Դվին բազմաշերտ հնավայրում սրբավայրի գոյության տևականությունը (առնվազն մ. թ. ա. I հազարամյակից սկսած, գրեթե անընդմեջ, ներառյալ մ. թ. V դարում կաթողիկանիստ լինելու իրողությունը) վկայող հնագիտական նյութը հնավորություն է ընձեռում հետամուտ լինել աշխարհընկալման զարգացման ընթացքի, դրա փուլերի և շրջադարձային հանգրվանների բացահայտմանը:
Բանալի բառերԴվին բազմաշերտ հնավայր ավանդապահ սրբավայր աշխարհայեցողական ըմբռնումներ կրոնական սինկրետիզմ Տիր-Ապոլոն-Միթրա լուսակիր եռյակ Սբ. Գրիգոր Լուսավորիչ մշտնջենական խորհուրդ լույսի պաշտամունք:
