Դավիթ Գյուրջինյան - Անգլերեն լեզվանվան պատմական զարգացումը հայերենում
18 Էջ | 169-187 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-169 | Ստացվել է՝ 2022-06-18 | Գրախոսվել է՝ 2022-04-25 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-03
Տպագրված է 2022 N 2 (220) / Լեզվաբանություն
Բազմաթիվ լեզվանուններ գործածվել են հայերեն առաջին գրավոր աղբյուրներում՝ մատենագիրների երկեր, Աստվածաշունչ մատյան, քերականական աշխատություններ և այլն, ինչպես՝ հայերէն, յունարէն, եբրայեցերէն, պարսկերէն, հռոմայեցերէն և այլն։ Դարերի ընթացքում հայերեն լեզվանունների ցանկը համալրվել է նորանոր միավորներով, այդ թվում՝ եվրոպական լեզուների անուններով։ Մի շարք լեզվանուններ տարբեր ժամանակներում ունեցել են տարբերակներ, օրինակ՝ հրեաների լեզուն անվանելու համար գործածվել են եբրայեցերէն, հրէարէն, հրէերէն, հրէայերէն, այժմ ավելի շատ՝ եբրայերեն տարբերակային լեզվանունները։
Բանալի բառերլեզվանուն տարբերակայնություն պատմական բառագիտություն բառապաշարի զարգացում կանոնարկում բառակազմական օրինաչափություն անգղիացւոց լեզու անգղիարէն / անգղիերէն / անգլիարէն / անգլիերէն / անգլերեն բառարանագրական ավանդույթ լեզվանվան միասնականացում:
Թաթուլ Ասոյան - Վիկտոր Կատվալյան. Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր. Գիրք 2. Կոտայքի մարզ
4 Էջ | 267-271 | Ստացվել է՝ 2021-08-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-09-20
Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ
2020 թ. լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վ. Կատվալյանի՝ ՀՀ-ում առկա բարբառների ու խոսվածքների նկարագրությանը և ուսումնասիրությանը վերաբերող երկրորդ գիրքը՝ նվիրված Կոտայքի մարզին: Առաջինը լույս է տեսել 2018 թ. և նվիրված էր Գեղարքունիքի մարզին:
Բանալի բառերԿոտայքի մարզ խոսվածք համապատկեր քերականություն բառապաշար բանահյուսական նյութեր բարբառագիտություն զուգաբանություններ տարբերակայնություն:
