Նարինե Դիլբարյան - Ծննդոց գրքի գրաբար թարգմանության՝ մարդ հասկացույթի իմաստային դաշտի հիմնաբառերը
14 Էջ | 188-202 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-188 | Ստացվել է՝ 2023-06-19 | Գրախոսվել է՝ 2023-06-26 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Լեզվաբանություն
Աստվածաշունչ մատյանը հին հայերեն՝ գրաբար է թարգմանվել Մեսրոպ Մաշտոցի, կաթողիկոս Սահակ Պարթևի և նրանց ավագ ու կրտսեր աշակերտների կողմից հայոց գրի ստեղծումից անմիջապես հետո՝ աջակցությամբ Հայոց արքա Վռամշապուհի: Համաձայն հայոց գրերի ստեղծման հայր Մաշտոցի վարքագրության հեղինակ Կորյունի՝ հայերենի այբուբենը ձևավորելուց հետո Կոմագենեի Սանոսատ քաղաքում Մաշտոցն իր սաների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնամուխ է լինում Աստվածաշնչի՝ երկար սպաս-ված գրաբար թարգմանությանը՝ իբրև սկիզբ ընտրելով Սողոմոնի առակները. «Եւ եդեալ սկիզբն թարգմանելոյ զգիրս նախ յառակացն Սողոմոնի, որ ի սկզբանն իսկ ծանօթս իմաստութեանն ընծայեցուցանէ լինել, ասելով եթէ «ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» :
Բանալի բառերԱստվածաշունչ մատյան Ծննդոց գիրք գրաբար թարգմանություն բառապաշար մարդ հասարակություն նշանակող իմաստային դաշտ բնիկ բառեր փոխառություններ:
Սոնա Միքայելյան - Արաբական փոխառությունների հայերեն բարբառային բառաշերտը
8 Էջ | 201-209 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-197 | Ստացվել է՝ 2021-07-01 | Գրախոսվել է՝ 2021-07-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-27
Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ
Լեզվի բառաֆոնդի անբաժանելի մաս է փոխառյալ բառաշերտը, որը ձևավորվել է նրա պատմական զարգացման տարբեր փուլերում՝ արտալեզվական և լեզվական բազմաթիվ գործոններով պայմանավորված: Տարաժամանակյա ու համաժամանակյա հայեցակարգերով փոխառությունների ուսումնասիրության նպատակն է երևան հանել լեզուների և դրանք կրող ժողովուրդների միջև առկա պատմական, մշակութային-քաղաքակրթական փոխհարաբերությունների բնույթը (սա հանրալեզվաբանական քննության առարկա է):
Բանալի բառերփոխառություն հայերենի արաբական փոխառություններ գրական փոխառություններ բարբառային փոխառություններ ուղղակի և միջնորդավորված փոխառություններ բառիմաստային և բառակազմական փոփոխություններ կենսունակ և ոչ կենսունակ փոխառություններ:
