Անժելա Ամիրխանյան - Հատապտուղները հայոց հավաքչական մշակույթում (ավանդույթ և արդիականություն)
12 Էջ | 245-257 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-245 | Ստացվել է՝ 2023-11-14 | Գրախոսվել է՝ 2023-12-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն
Հատապտուղները հայոց հավաքչական մշակույթում ավանդաբար փոքր տեղ են գրավել: Դրանք ուտեստում լայն կիրառություն չեն ունեցել և օգտագործվել են որոշ ճաշատեսակներ ու ըմպելիք պատրաստելու համար: Ի տարբերություն ուտեստի ավանդական համակարգի, հատապտուղներն այսօր լայնորեն կիրառվում են քաղցրավենիք պատրաստելու համար:XX դ. սկզբից աշխարհում մեծ տարածում ստացած ճակնդեղից շաքարի արդյունաբերությունը քաղցրավենիք արտադրելու մեծ հնարավորություններ ստեղծեց: Հիշյալ հանգամանքը, սկսած 1960-ական թվականներից, զգալի ազդեցություն թողեց նաև հայոց ուտեստի համակարգի վրա՝ փոխելով քաղցրավենիքի պատրաստման և կիրառման ավանդական եղանակները:
Բանալի բառերհավաքչություն վայրի հատապտուղներ ուտեստի համակարգ շաքար քաղցրավենիք սոցիալ-տնտեսական իրավիճակ շուկայական հարաբերություններ
