Դավիթ Գասպարյան - Պարույր Սևակ. հայրենիքը և բանաստեղծը
32 Էջ | 131-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-131 | Ստացվել է՝ 2024-01-01 | Գրախոսվել է՝ 2024-01-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Գրականագիտություն
Պարույր Սևակը (Պարույր Ղազարյան, 1924–1971) ապրեց և ստեղծագործեց խորհրդային տարիներին, հրատարակեց բանաստեղծությունների ու պոեմների յոթ գիրք, ստեղծեց արվեստի իր տեսությունը և արժանավոր տեղը գրավեց հայ գրականության մեջ: Նրա անունը հնչեղ էր նաև վաթսունականների համամիութենական պոեզիայում, որի ուղիները տարբեր միջոցներով ճշտում էին Անդրեյ Վոզնեսենսկին, Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Եվգենի Եվտուշենկոն, Բուլատ Օկուջավան, Իոսիֆ Բրոդսկին, Վլադիմիր Վիսոցկին, Էդուարդաս Մեժելայտիսը, Իվան Դրաչը և ուրիշներ: Նա ճանաչված և գնահատված էր գրական այդ միջավայրում. ինքը թարգմանում էր նրանց ստեղծագործությունները, նրանք՝ իրենը:
Բանալի բառերՊարույր Սևակ հայ ժողովուրդ հայրենիք Մեսրոպ Մաշտոց 1915 թվական Կոմիտաս ժողովրդական երգ Արարատ բանաստեղծություն:
