Աելիտա Դոլուխանյան - Հայ միջնադարյան գրականության մեծ նորարարը
21 Էջ | 74-95 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-74 | Ստացվել է՝ 2022-11-28 | Գրախոսվել է՝ 2022-12-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23
Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն
Այս տարի լրացավ միջնադարյան հայ մատենագրության շատ երևելի ու դարերով պաշտամունքի արժանացած հոգևոր նշանավոր գործիչ, կաթողիկոս, գրող, գրիչ, երաժիշտ, մանկավարժ Ներսես Շնորհալու հիշատակի 850-ամյակը (1100–1173): Սա պատեհ առիթ է վերստին անդրադառնալու հայ մատենագրության մեջ խոր հետք թողած, հայ մտավոր կյանքում Ոսկեդարի հայ գրականության լավագույն ավանդույթները շարունակած ու նոր շրջադարձեր նախապատրաստած, հիացմունքի արժանի մարդու կյանքին ու գործին:Միջնադարի հայ երևելի մատենագիրներից սկսած՝ շատերն են անդրադարձել Ներսես Շնորհալու կյանքին ու ստեղծագործությանը ոչ միայն հայ իրականության մեջ, այլև օտար գիտական շրջանակներում, և ամենքն էլ համերաշխ ձևով նրան գնահատել են որպես մեծ հայրենասերի, բազմագիտակի, մարդասերի ու հայ գրականության նորարարի:
Բանալի բառերՆերսես Շնորհալի XII դար աստվածաբան հանելուկ շարական նորարար միջնադարյան գրականություն «Ողբ Եդեսիոյ» «Յիսուս Որդի»:
