Պետրոս Դեմիրճյան - Վալերի Բրյուսովը հայ գրական-գիտական մտքի գնահատմամբ
23 Էջ | 139-162 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-139 | Ստացվել է՝ 2023-09-10 | Գրախոսվել է՝ 2023-09-18 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն
Հայ գրական-գիտական մտքի կողմից ռուս անվանի բանաստեղծ, քննադատ, թարգմանիչ Վալերի Բրյուսովի (1873–1924) անձի և գործունեության գնահատության ընթացքն ավելի քան մեկ դարվա պատմություն ունի: Առաջին գնահատողներից մեկը՝ ընդ որում ոչ միայն հայ, այլև ռուս գրական-գիտական հանրության կողմից, Վահան Տերյանն էր: Դեռևս 1913 թ. Վ. Բրյուսովից կատարած իր մի շարք բանաստեղծական թարգմանությունների հրապարակմանն ուղեկցող ներածական խոսքում նշելով, որ «Անշուշտ բոլորովին անհայտ և անծանոթ մի անուն չէ հայ գրասեր ընթերցողի համար Վալերի Բրյուսովի անունը»՝ նա նաև ընդգծում է՝ «ռուս գրականության մեջ իսկ այս հեղինակը՝ ըստ իս, դեռևս չի գնահատված ըստ արժանվույն, թեև նրա անունն արդեն պատվավոր տեղ է գրավում լավագույն ռուս գրողների շարքում»:
Բանալի բառերՎ. Բրյուսով գրականագետ թարգմանիչ Յու. Վեսելովսկի Մ. Գորկի Վ. Տերյան Հովհ. Թումանյան «Հայաստանի պոեզիան» բրյուսովյան դասախոսություններ այցելություններ Անդրկովկաս:
