Տաթևիկ Շախկուլյան - Սասունցի Դավթի կերպարի երաժշտական մարմնավորումը
11 Էջ | 218-229 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-218 | Ստացվել է՝ 2023-07-05 | Գրախոսվել է՝ 2023-07-13 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Արվեստագիտություն
«Սասնա ծռերը» երաժշտական բաղադրիչով պահպանված քիչ թվով էպոսներից է՝ համաշխարհային ընդգրկումով։ Երգվող էպոսներից միջազգային գիտական ասպարեզում հիմնականում շրջանառվում են տեղեկությունները ֆիննականի, սերբական-խորվաթականի, ալբանականի վերաբերյալ , սակայն, հայկական էպոսի երգերը միջազգային շրջանակներում գրեթե չեն քննարկվում , այնինչ կարող ենք համարձակորեն փաստել, որ թե՛ գեղարվեստական, թե՛ կառուցվածքային ցուցիչներով մեր էպոսի երաժշտությունը դրսևորվում է որպես ամենաինքնատիպը։
Բանալի բառեր«Սասնա ծռեր» էպոսի երգեր Դավթի երգեր օպերային դրամատուրգիա մեղեդիական գծագիր:
