Ռուբեն Սահակյան - Ալեքսանդրապոլի և գավառի թուրքական բռնազավթման մասին («Կոմունիստ» թերթի 1920–1921 թթ. հաղորդագրություններում)
17 Էջ | 103-120 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-103 | Ստացվել է՝ 2021-09-11 | Գրախոսվել է՝ 2021-09-15 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-01
Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ
Ինչպես 1918 թ. մայիսին, այնպես էլ 1920 թ. նոյեմբեր – 1921 թ. ապրիլ ամիսներին թուրքական զորքը, գրավելով Ալեքսանդրապոլը և գավառը, բազմաթիվ անօրինականություններ է իրագործում : Երևանում հայերենով հրատարակվող Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ու ՀՍԽՀ Ռազմհեղկոմի օրգան «Կոմունիստ» թերթը 1920 – 1921 թթ. մեկնաբանություններ և տեղեկատվություն է տվել հայկական տարածքները բռնազավթած թուրքական զորքի, քրդական ու մահմեդական ավազակախմբերի կողմից կատարված հանցագործությունների մասին, Ալեքսանդրապոլի հեղկոմի հանցավոր համագործակցությունը զավթիչների հետ, Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների փորձերը թուրքական զորքը քաղաքից ու գավառից դուրս բերելու և այլ հիմնախնդիրների մասին:
Բանալի բառերԱլեքսանդրապոլ թուրքական բռնազավթում «Կոմունիստ» թերթ հայերի ցեղասպանություն Մ. Տեր-Գրիգորյան Ա. Նուրիջանյան Ս. Կասյան Ա. Բեկզադյան Պ. Մակինցյան:
