Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
Համո Սուքիասյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ծնվել է 1984 թվականի մարտի 30-ին Լոռու մարզի Սվերդլով գյուղում 2001 – Ավարտել է Երևանի թիվ 189 միջնակարգ դպրոցը: 2005 – Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, որակավորումը` պատմության, մանկավարժության բակալավր: 2007 – Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Հայոց պատմություն» մասնագիտացմամբ, որակավորումը` պատմության մագիստրոս: 2010 – Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ Է.00.01 «Հայոց պատմություն» մասնագիտությամբ: 2015 – ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ ստացել է դոցենտի գիտական կոչում՝ Է.00.00 «Պատմագիտություն» մասնագիտությամբ: Աշխատանքային փորձ 2008 թ. հունվարից առ այսօր – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նորագույն պատմության բաժնի աշխատակից (2008-2010 թթ.՝ ավագ լաբորանտ, 2010-2017 թթ՝ գիտաշխատող, 2017 թվականից՝ ավագ գիտաշխատող): 2020 թ. փետրվարից առ այսօր՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ: այլ 2010 թ. սեպտեմբերից առ այսօր՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի Պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս: 2017 թ. սեպտեմբեր – 2020 թ. հունիս՝ Եվրոպական համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս: 2018 թ. սեպտեմբերից առ այսօր՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս: 2019 թ. սեպտեմբեր – 2020 թ. հունիս՝ Երևանի «Գլաձոր» համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս: 2020 թ. սեպտեմբեր – 2021 թ. մայիս՝ Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող: 2020 թ. սեպտեմբերից առ այսօր՝ Գորիսի պետական համալսարանի Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս:

Հետազոտությունների ոլորտները

Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) և Խորհրդային Հայաստանի (1920-1991 թթ.) պատմության աղբյուրագիտություն, պատմագրություն, պետական կառավարման մարմինների գործունեության, տարածքային-սահմանագծային խնդիրների, գրատպության, մամուլի, մշակույթի, առօրեականության, քաղաքական մտքի, գրաքննության, դիվանագիտության պատմություն, հայագիտության պատմություն: