Արսեն Հարությունյան
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի վարիչ, պ. գ. թ., Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող, ԵՊՀ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս: Գիտական հետաքրքրությունները՝ հայ վիմագրություն, ձեռագրագիտություն, միջնադարյան մշակութային ժառանգություն: Հեղինակ է 11 գրքի և շուրջ 100 հոդվածի:
