Ծնվել է 1983 թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: 1990 թ. ընդունվել և 1997 թ. ավարտել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցը, 1997– 2000 թթ.՝ Սիսիանի Վարժարանը, 1991–1998 թթ.՝ Սիսիանի երաժշտական դպրոցը: 2000 թ. ընդունվել և 2005 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզու և գրականության ֆակուլտետը: Եղել է ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար: Գերազանց առաջադիմության համար ստացել է «Գրիգոր Նարեկացու» անվան կրթաթոշակ: 2005–2009 թթ. եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ: Ատենախոսական թեզը ժամանակակից հայ կին արձակագիրների մասին է: 2006 թ. աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում որպես տնօրենի գործավար: 2017թ. փետրվարից աշխատում է «Պատմաբանասիրական հանդես»-ում: Այժմ հանդեսի պատասխանատու քարտուղարն է։ Հեղինակ է մեկ մենագրության («Կարինե Խոդիկյանի ստեղծագործական աշխարհը») և 10 գիտական հոդվածի: Ամուսնացած է, ունի երկու որդի
Հետազոտությունների ոլորտները
| Արդի հայ գրականություն, ժամանակակից հայ կին արձակագիրներ |
