Բանասեր, հայագետ, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ծնվել է 1942 թվականի ապրիլի 19-ին Երուսաղեմում: Դպրոցն ավարտելուց հետո 6 տարի պրոֆեսիոնալ էքսկուրսավար է աշխատել Սուրբ երկրում. զբոսաշրջիկներին ներկայացրել Ավետյաց երկրի պատմական հուշարձանները։ Հետազոտական լուրջ աշխատանքի անհաղթահարելի մղումով լրջորեն պատրաստվում և հաջողությամբ քննություն է հանձնում համընդհանուր պատմությունից ու բիբլիական լեզուներից և ստանում բակալավրի աստիճան։ Շարունակելով գիտական պրպտումները՝ ստացել է մագիստրոսական կոչում՝ հնագիտություն, անտիկ աշխարհի պատմություն մասնագիտությամբ։ Շվեյցարիայի Բազել քաղաքի համալսարանում նա ավարտել է դոկտորանտուրան և արժանացել աստվածաբանության դոկտորի կոչման՝ ավելի խորանալով վաղ քրիստոնեական շրջանի ու նրա հրեական և հելլենիստական ծագման բնագավառումներում։ Մինչև 1997 թ., երբ նա կրկին վերադարձավ Սուրբ Ներսես հայկական ճեմարանը, 20 տարի աշխատել է Էնդրյուի համալսարանում՝ որպես աստվածաբանության պրոֆեսոր՝ դասավանդելով Նոր Կտակարան, վաղ քրիստոնեական պատմություն և գրականություն։, իսկ 1984-1987 թթ. Չիկագոյի համալսարանում հրավիրված մասնագետ-պրոֆեսորի կարգավիճակով դասավանդել է դասական հայոց լեզու և հելլենիստական հուդայականություն։ Գիտնականի առավել կարևոր հրապարակումներից են մ. թ. առաջին հարյուրամյակի հրեա փիլիսոփա Փիլոնիս Ալեքսանդրիացուն նվիրված երեք գրքերը (նշենք, որ հին հրեական այս մտածողի աշխատությունները մինչև մեր օրերն են հասել հիմնականում հին հայերեն՝ գրաբար թարգմանությունների շնորհիվ)։ Ա. Տերյանը հրատարակել է փիլիսոփայական տրակտատների հին հայերեն տեքստերը սեփական գիտատեղեկատվական ապարատով՝ ներածականով, անգլերեն թարգ¬մանությամբ, ծանոթագրություններով։ Հետազոտությունը հրապարակվել է 1981թ. Կալիֆոռնիայի Չիկո քաղաքում։ Դոկտորի գիտահետազոտական աշխատանքներից է 2005թ. հրատարակված «Հայրենասիրությունը և բարեպաշտությունը հայկական քրիստոնեության մեջ» գիրքը, որը տպագրվել է Երուսաղեմում, Սուրբ Ներսես հայկական ճեմարանի կողմից։ Ա. Տերյանի հրատարակած գիտահետազոտական աշխատանքների մատենագրությունը բացառիկ հարուստ և ծավալուն է։ Նա տարբեր լեզուներով հրատարակվող հայտնի ու հեղինակավոր պատմաբանասիրական, փիլիսոփայական և գրական-հասարակական պարբերականներում տպագրված հարյուրավոր գիտական հոդվածների ու հրապարակումների հեղինակ է։ Նրա հիմնարար գրքերն ու մենագրությունները հայագիտական, հելլենիստական և հուդայական գիտական հետազոտություններում մեծ ներդրում ունեն։ Դոկտոր Ա. Տերյանը ժամանակին (1983-1985 թթ.) եղել է Աստվածաշնչյան գրականության ընկերության հելլենիստական և հուդայական խմբի նախագահը, իսկ 1990-1992 թթ.՝ ընկերության Միջինարևելյան տարածաշրջանի նախագահը։ Երկար տարիներ եղել է նաև «Սուրբ Ներսես» աստվածաբանական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Նա նաև զբաղեցրել է հայագիտական հետազոտությունների ընկերության գիտական քարտուղարի պատասխանատու պաշտոնը և ամենամյա հայագիտական ալմանախի խմբագրական կոլեգիայի անդամ է՝ սկսած նրա հիմնադրման օրից՝ 1989 թ.։ 2005թ. Ա. Տերյանը հումանիտար գիտությունների ոլորտում նշանակալի ձեռքբերումների, Երուսաղեմի հրեական համալսարանում դասախոսությունների շարքի համար արժանացել է հատուկ պարգևի։ Բանասիրության դոկտոր Ա. Տերյանը 2008 թ. ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, վաղ քրիստոնեական շրջանի քրիստոնեության գրականության, հին հայերենի ու հելլենիստական հուդաիզմի բնագավառների մեծահամբավ և միջազգային հեղինակություն վայելող աշխարհահռչակ գիտնական։ Այժմ Ա. Տերյանը Նյու Ռոշել քաղաքի (Նյու Յորքի նահանգ) Սուրբ Ներսես հայկական ճեմարանի հայագիտության պրոֆեսոր է և ակադեմիական դեկան:
Հետազոտությունների ոլորտները
| Վաղ քրիստոնեական շրջանի քրիստոնեության գրականություն, հին հայերեն, հելլենիստական հուդաիզմ |
Հրատարակված հոդվածների ցանկ
| ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ |
| (2014-2018 թթ.) |
| “Biblical Imagery in the ‘Ode for the Transfiguration’ by Grigor Narekac‘i.” Handes Amsorya: Zeitschrift für Armenische Philologie 128 (2014) 233–244. |
| “A Compounded Interpolation in Koriwn’s Life of Maštoc‘.” In Mélanges Jean-Pierre Mahé, ed. Aram Mardirossian, Agnès Ouzounian, and Constantin Zuckerman. Travaux et mémoires 18, Paris: Centre d’Histoire et Civilisation de Byzance, 2014, pp. 617–622. |
| (with Alexander Glick and Michael E. Stone) “An Armenian Inscription from Jaffa.” Israel Exploration Journal 64 (2014) 103–118. |
| “Gregory of Narek.” In The Wiley-Blackwell Companion to Patristics, ed. Ken Parry. Oxford: Wiley-Blackwell, 2015, pp. 278–292. |
| “The Armenian Textual Tradition of Philo’s De Decalogo.” The Studia Philonica Annual: Studies in Hellenistic Judaism 27 (2015) 143–153. |
| “‘Ode for the Resurrection’ by St. Gregory of Narek.” The Treasury 1.2 (2015) 25–28. |
| Review of Gorgias Encyclopedic Dictionary of the Syriac Heritage, ed. Sebastian P. Brock, Aaron M. Butts, George A. Kiraz, and Lucas Van Rompay, in Parrésia: A Journal of Eastern Christian Studies 9–10 (2015–2016) 545–547. |
| The Festal Works of St. Gregory of Narek: Annotated Translation of the Odes, Litanies, and Encomia. A Pueblo book. Collegeville, MN: Liturgical Press, 2016. |
| “Philonis De visione trium angelorum ad Abraham: A New Translation of the Mistitled De Deo.” In Studies in Philo in Honor of David Runia, ed. Gregory E. Sterling. The Studia Philonica Annual: Studies in Hellenistic Judaism 28 (2016) 77–107. |
| “Rereading the Sixth-century List of Jerusalem Monasteries by Anastas Vardapet.” In Sion, Mère des Églises. Mélanges liturgiques offerts au Père Charles Athanase Renoux, ed. Michael Daniel Findikyan, Daniel Galadza, and André Lossky. Semaines d’Études Liturgiques Saint-Serge, S1. Münster: Aschendorff Verlag, 2016, pp. 273–288. |
| “From Parchment to Stone: Synopsis of Michael E. Stone’s Contributions to Armenian Studies.” In The Embroidered Bible: Studies in Biblical Apocrypha and Pseudepigrapha in Honour of Michael E. Stone, ed. Lorenzo DiTommaso, Matthias Henze, and William Adler. Studia in Veteris Testamenti Pseudepigrapha 26. Leiden: Brill, 2017, pp. 40–43. |
| “The First Two Discourses of the Yačaxapatum as a Single Discourse on the Most Holy Trinity,” Handes Amsorya: Zeitschrift für Armenische Philologie 132 (2018) 1–28. |
| «Նարեկեան մի քանի պատկերներու Փիլոնեան նախապատկերները» (Narekean mi k‘ani patkerneru P‘ilonean naxapatkernerĕ / Philonic Precursors of Certain Imageries [in Gregory] of Narek), Բանբեր Մատենադարանի / Banber Matenadarani 25.1 (2018) 15–32 (in Armenian). |
| “Ashtishat”; “Gayanē and Rhipsimē, Ss.”; “Miaphysites, Armenian.” In Oxford Dictionary of Late Antiquity, ed. Oliver Nicholson and Mark Humphries. 2 vols. Oxford: Oxford University Press, 2018, 1:165, 646, 2:1017. |
| “Homily on the Birth of Our Lord Jesus Christ by Catholicos Zakaria Dzaketsi.” The Treasury 4.4 (2018) 8–12. |
