Քնար Հարությունյան
Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանի ձեռագրագիտության բաժնի գիտաշխատող, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտ: Գիտական հետաքրքրությունները՝ ձեռագիր մատյաններ, հայերեն մատյանների նկարագրություն-ուսում-նասիրություն, հայոց կաթողիկոսների ձեռագրական ժառանգություն, գրաբարի բառապաշար: Համահեղինակ է 1 գրքի և 4 ձեռագրացուցակի, հեղինակ՝ 15 հոդվածի:
