Արմեն Շ. Սարգսյան
Բ. գ. դ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության պատմության և տեսության բաժնի առաջատար գիտաշխատող: Գիտական հետաքրքրությունները՝ բանահավաքչություն, գրականություն և բանահյուսության փոխառնչության հարցեր, երգիծական մանրապատումներ և զվարճախոսություններ, մանկական զվարճախոսություններ, հայ ժողովրդական պատումներ: Հեղինակ է 6 մենագրության և ավելի քան 90 հոդվածի:
