Ռուբեն Սահակյան
պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող: Գիտական հետաքրքրությունները՝ Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատ, կամավորական շարժում, Հայոց ցեղասպանություն, ինքնապաշտպանական մարտեր, հայկական ոստիկանության պատմություն: Հեղինակ է 14 գրքի, փաստաթղթերի և նյութերի ժողովածուների, շուրջ 100 հոդվածի:
