Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Ծնվել է 1942 թ. փետրվարի 14-ին Երևանում: Խ. Աբովյանի անվան ՀՊՄի ասպիրանտուրայի վարիչ (1969), Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ հայ գրականության ամբիոնի ավագ դասախոս (1969-1975), հայ գրականության ամբիոնի դոցենտ (1975), Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ (1990): Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ: Գիտական հետաքրքրությունները՝ հին և միջնադարյան հայ գրականություն, բանահյուսություն, ժամանակակից հայ գրականություն, գրականության դասավանդման մեթոդիկա, գրաքննադատություն, հայագիտություն, գրական կապեր: Հեղինակ է 36 գրքի և շուրջ 760 հոդվածի: Նրա գործերը լույս են տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լեհերեն: Բազմիցս զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Հայաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Վրաստան): Ղեկավարել է գիտությունների 14 թեկնածուի: Հիմնել է «Եվրոպացի հայագետներ» մատենաշարը: Թարգմանում է ռուսերենից, ֆրանսերենից, անգլերենից: Ա. Դոլուխանյանը Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մասնագիտական խորհրդի, ՀՀ պետական մրցանակի խորհրդի, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդես»-ի և բազմաթիվ այլ խմբագրակազմերի անդամ է: Ունի պարգևներ՝ Մովսես Խորենացի մեդալ (2003), Խաչատուր Աբովյան (2007), Ֆ. Նանսենի ոսկե մեդալ (2007), Հայաստանի գրողների միության մեդալ՝ գրական վաստակի համար (2007), Նիկոլ Աղբալյան մրցանակ (2008) և ուրիշներ:
Հետազոտությունների ոլորտները
| Հին և միջնադարյան հայ գրականություն, բանահյուսություն, ժամանակակից հայ գրականություն, հայագիտություն, գրական կապեր |
