Արմանուշ Կոզմոյան
Բ. գ. դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի գլխավոր գիտաշխատող, արևելագետ-բանասեր, իրանագետ-մեդիեվիստ, թարգմանիչ: Գիտական հետաքրքրությունները՝ պարսից գրականության, իսլամական քաղաքակրթության, համեմատական գրականագիտության, արևելյան միջնադարյան աշխարհի պատմամշակութային և աղբյուրագիտական հարցեր։ Հեղինակ է 7 գրքի և 63 հոդվածի։
