Ավստրիացի լեզվաբան, հայագետ Ծնվել է 1965 թվականի հունիսի 10-ին, Voitsberg, Շտիրիա, Ավստրիա) Ֆոյտսբերգ քաղաք։ Միջնակարգ կրթությունը Ֆոյտսբերգում և Կյոֆլախում ավարտելուց հետո 1984 թվականին ընդունվել է Գրացի համալսարան, որտեղ ուսանել է սլավոնագիտություն և հնդևրոպական լեզվաբանություն։ 1988 - 1990 թվականներին հայագիտություն է ուսանել Երևանի պետական համալսարանում։ 1994 թվականին Գրացի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, իսկ 2002 թվականին Զալցբուրգի համալսարանում դոկտորական ատենախոսություն։ 2009 թվականին Ժասմին Դում-Թրագութին շնորհվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում[4]։ 2002 թվականից Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) ընդհանուր լեզվաբանության և հայագիտության գծով պրոֆեսորի պաշտոնակատար է։ 2016 թվականին ավարտել է Վիեննայի անասնաբուժական համալսարանը (ձիագիտություն)։ Զալցբուրգի համալսարանում եղել է Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, հայագիտության և ընդհանուր լեզվաբանության գծով դոցենտ, Աստվածաշնչյան ուսումնասիրությունների և եկեղեցու պատմության բաժնի ավագ հետազոտող։ Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համար եղել է ERASMUS եվրոպական գիտական փոխանակման ծրագրի պատասխանատու։ Դասավանդել է Վիեննայի անասնաբուժական համալսարանում։ «Պռո Օրիենտե» էկումենիկ հիմնադրամի` Հայ Առաքելական և Ավստրիայի Կաթոլիկ եկեղեցիների միջև միջեկեղեցական հարաբերությունների գծով գիտական խորհրդատու է։
Հետազոտությունների ոլորտները
| Արդի հայերենի քերականություն, բարբառագիտություն և հանրալեզվաբանություն |
