Գոհար Հովհաննիսյան
Համակարգչային օպերատոր Ծնվել է 1969 թ. մարտի 21-ին ք. Երևանում: 1976 թ. ընդունվել և 1986 թ. ավարտել է Երևանի № 158 միջնակարգ դպրոցը: 1986 թ. ընդունվել և 1989 թ. ավարտել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի կազմարարական բաժինը: 1989–1991 թթ. աշխատել է Երևանի № 1 տպարանում: 1993–2015 թթ. աշխատել է «Ամարաս» տպարանում, ապա՝ համակարգչային օպերատոր և դիզայներ: 2019 թ. աշխատում է «Պատմաբանասիրական հանդես»-ի խմբագրությունում:
