Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ծնվել է 1971 թվականին մարտի 21-ին Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում։ 1993 թ. ավարտել է Ռոստովի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ՝ 5 մենագրություն և 260 գիտական հոդված: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ – 2011թ.-ից ցայսօր՝ ՌԴ Հյուսիս-կովկասյան Դաշնային համալսարանի Արտասահմանյան պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ: ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ Ա.Ա. Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի անդամ, Եվրոպական հետազոտությունների Ռուսական ասոցիացիայի անդամ, Կովկասագետների գիտական ընկերակցության անդամ, Հյուսիսկովկասյան Դաշնային համալսարանի պատմական գիտություններով դիսերտացիոն խորհրդի նախագահ, Կուբանի պետական համալսարանի պատմական գիտություններով դիսերտացիոն խորհրդի անդամ, Հարավային Դաշնային համալսարանի պատմական գիտություններով դիսերտացիոն խորհրդի անդամ: Հյուսիսկովկասյան Դաշնային համալսարանի «Հումանիտար և իրավաբանական հետազոտություններ» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր:
Հետազոտությունների ոլորտները
| Հայ-ռուսական, հայ-կովկասյան ժողովուրդների, Բալկանների, Իրանի, Արևելյան Եվրոպայի պատմություն |
