Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ծնվել է 1947 թ. Երևանում, ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը (1970) և ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա, 1978): 1978-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ներկայումս՝ որպես գլխավոր գիտաշխատող ու արդիականության ազ¬գաբանության բաժնի վարիչ: 2006 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2009-ին ստացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում: 2018-ին ընտրվել է Մաշտոցի անվան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 1990 թ. ցարդ տարբեր ազգագրական դասընթացներ է դասավանդել ԵՊՀ-ի պատմության և աստվածաբանության ֆակուլտետներում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի Պիտսբուրգի (1994), Քըլամբիայի (2001), Կալիֆորնիայի Լոս Անջելեսի (2008) և Բըրքլիի (1997, 2015) համալսարաններում: Հեղինակ է հինգ գրքի և ավելի քան 150 գիտական հրապարակումների: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի ղեկավար
Հետազոտությունների ոլորտները
| Հայ ազգագրություն, քաղաքի մարդաբանություն և համեմատական առասպելաբանություն |
