Ալբերտ Խառատյան
Պ․ գ․ դ․, պրոֆ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Հայ մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնի վարիչ, «Բանբեր հայագիտության» հանդեսի գլխավոր խմբագիր։ Գիտական հետաքրքրությունները՝ հայ հասարակական-քաղաքական մտքի և մամուլի պատմություն, Օսմանյան Թուրքիայի հայ գաղթօջախների պատմություն։ Հեղինակ է 9 մենագրության և ավելի քան 200 հոդվածի։ .
