Գայանե Մախմուրյան
պ. գ. դ., միջազգային կարգի ավագ հետազոտող, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի առաջատար գիտաշխատող։ Գիտական հետաքրքրությունները՝ Հայկական հարց, Հայոց մեծ եղեռն, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը 1918–1920 թթ. ՀՀ-ի նկատմամբ, Ղարաբաղյան շարժումը 1988–1994 թթ.։ Հեղինակ է 6 մենագրության, փաստաթղթերի ժողովածուի և շուրջ 75 հոդվածի։
