Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ծնվել է 1936 թ. Լենինականում: Ավարտել է Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 41 հայկական միջնակարգ դպրոցը, 1958թ.՝ Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1958-1961թթ. Հ. Հովհաննիսյանն աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես հաղորդավար: 1961-1964թթ. նա եղել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ: 1965թ. Հ. Հովհաննիսյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Մարտիրոս Մնակյան. Կյանքը և բեմական գործունեությունը» թեմայով: 1965թ. մինչև օրս Հ. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: 1972թ. նա ատեստավորվել է որպես ավագ գիտաշխատող, 1973-1974 թթ.՝ Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավար: 1976թ. ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է, 1973թ.՝ հայկական սովետական հանրագիտարանի գիտաճյուղային խորհրդի անդան: 1979թ. ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում Հ. Հովհաննիսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» թեմայով, 1980թ. ԽՍՍՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է արվեստագիտության դոկտորի աստիճան, իսկ 2003թ.՝ պրոֆեսորի կոչում: 1987թ. ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում ատեստավորվել է որպես առաջատար գիտաշխատող: 1990-1991թթ. Հ. Հովհաննիսյանն եղել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ, 1992թ.՝ Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտական խորհրդի անդամ: 1995թ. նա ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի նախագահն է, իսկ 2004թ.՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում Թատրոնի բաժնի վարիչը: 2001թ. Հ. Հովհաննիսյանը ՀՀ Նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի անդամ, 2011թ.՝ նախագահի գլխավոր խորհրդական: Դասավանդել է ԵՊՀ-ում, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում, Գեղարվեստաթատերական ինստիտուտում: 2006թ. Հ. Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է:
Հետազոտությունների ոլորտները
| Արվեստագիտություն, թատերագիտություն, դրամատուրգիա |
Հրատարակված հոդվածների ցանկ
| ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ (2014-2016 թթ.) |
| 1. Ներքին ձևն արվեստում ըստ միջնադարյան դիտումների.- «Պատմաբանասիրական հանդես», 2014, № 3, էջ 109-117: |
| 2. Ծրագիր հայ թատրոնի պատմության, Երևան, 2015, 60 էջ: |
| 3. Գեղագիտական և արտագեղագիտական հայեցակետերն արվեստագիտության մեջ.- «Պատմաբանասիրական հանդես», 2015, № 3, էջ 65-76: |
| 4. Թատրոն, «Հայոց պատմություն», հ. 3, գիրք 2, Երևան , 2015, էջ 231-233: |
| 5. Թատրոն, «Հայոց պատմություն», հ. 4, գիրք 2, Երևան , 2016, էջ 376-388: |
| 6. Սուրեն Քոչարյանի գրական բեմը, Երևան , 2016, 152 էջ: |
