Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Լիլիթ Հովհաննիսյան - Անմնացորդ նվիրում («Պատմաբանասիրական հանդես»-ի 65-ամյակի առթիվ) (անգլ.)
    8 Էջ | 3-11 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-3 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Անմնացորդ նվիրում

    Հայ պարբերական մամուլի դարավոր պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսը»։ Ավելի քան վեց տասնամյակ անցնելով բարդ ու դժվարին հետազոտական, գիտակազմակերպչական և գիտահրատարակչական ուղի՝ ամսագիրը դարձել է իր ծրագրային խնդիրները հաջողությամբ իրականացնող հայագիտական հեղինակավոր պարբերականներից մեկը, նաև՝ գիտական կադրեր պատրաստող հայտնի դպրոց։ՀԽՍՀ ԳԱ նախագահության որոշմամբ ստեղծված ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1958 թ.։ Նրա «Խմբագրության կողմից» ներածական հոդվածում ներկայացված էին հայագիտական նոր պարբերականի ծրագրային նպատակներն ու խնդիրները։
    Բեռնել