Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Տորք Դալալյան - Վիպաբանական ընդհանուր սխեմաները հայկական և օսական էպոսներում
    19 Էջ | 137-156 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-137 |

    Տպագրված է 2025 N 2 (229) / Բանագիտություն

    Հայոց երեք էպոսները՝ ազգածնական, հեթանոսական ու միջնադարյան-քրիստոնեական, ինչպես և օսական Նարթյան էպոսը իրենց վերջնական ձևավորումը ստացել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում։ Հայկյանների ազգածնական էպոսի ձևավորումն ավարտվել է մ․ թ․ ա․ IX–VIII դդ․, Երգք վիպասանաց կամ Վիպասանք հեթանոսական էպոսի կազմավորումը՝ մ․ թ․ ա․ II – մ․ թ․ I դդ, իսկ Սասնա ծռեր-ը՝ վերջնական տեսք ստացել է գլխավորաբար IX–X դդ։
    Բեռնել

  • Թամար Հայրապետյան - Չափահասության խորհրդածեսի դրսևորումը հայկական և իտալական մի հեքիաթախմբում
    16 Էջ | 157-173 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-157 |

    Տպագրված է 2025 N 2 (229) / Բանագիտություն

    Գերմանացի բանագետ Հանս-Յորգ Ութերի Ժողովրդական հեքիաթների տիպերի միջազգային նշացանկի (կատալոգ) 408 թվահամարին համապատասխանող հայկական Երեք հավկիթ և իտալական Երեք նարինջ հեքիաթախմբի համեմատական քննությունը ցույց է տալիս, որ տարիքային մի խմբից անցումը մյուսին, տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ ունեցել է զանազան դրսևորումներ ու խորհրդանշանային ծածկագրեր, բայց բոլորն էլ ամենակարևորը համարել են նախամուսնական չափահասության կարգն անցնելու ծեսի հաղթահարումը:
    Բեռնել

  • Սամվել Ռամազյան - Թյուրքական էպոսը և Թեոդորոս Գավրասը. իշխան, զորավար և նահատակ (ռուս.)
    34 Էջ | 174-208 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-174 |

    Տպագրված է 2025 N 2 (229) / Բանագիտություն

    Դեդե Քորքութ թյուրքական էպոսը ձևավորվել է Կենտրոնական Ասիայում, սակայն թյուրք-օղուզական ցեղերի՝ դեպի Փոքր Ասիա առաջխաղացման արդյունքում V գլխից սկսած էպոսի աշխարհագրական միջավայրը փոխադրվում է Հայկական լեռնաշխարհ, որտեղ էլ ընթացել է դրա վերջնական ձևավորումը: Կարևոր հանգամանք է էպոսի VI գլխում օղուզների հակառակորդ, Տրապիզոնի և Բաբերդի քրիստոնյա տիրակալ Թագավորի (Tagavor) կերպարի առկայությունը:
    Բեռնել

  • Սամվել Ռամազյան - Հայոց թագավորի կերպարը «Օղուզ-Նամե»-ում (ռուս․)
    14 Էջ | 67-81 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-67 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Բանագիտություն

    Հայ տիրակալի (թագավորի) կերպարը, իբրև թյուրքերի հակառակորդի, բազմիցս արձանագրվել է թյուրք վիպական ավանդույթում: Նման մի օրինակ է Թեքֆուրի կամ Թեքֆուր խանի, այն է՝ Կիլիկյան Հայաստանի թագավորի կերպարը XIII-XIV դդ. իրանցի հեղինակ Ռաշիդ ադ-Դին Ֆազլալլահի Օղուզ-նամե-ում: Հոդվածում ներկայացվում են այդ երկում Թեքֆուրի մասին անդրադարձները և բնագրային ձևերի քննությունը: Այն փաստը, որ «Օղուզ-նամե»-ում Թեքֆուրի կերպարի պատմական նախատիպը հենց Կիլիկյան Հայաստանի թագավորն է, հաստատվում է Թեք-ֆուրի մասին առավել մանրամասն հիշատակություններով՝ պատմագրի մեկ այլ աշխատության՝ Թարիխ-ի աֆրանջի (Ֆրանկների պատմություն) մեջ, ինչպես նաև մուսուլման այլ հեղինակների երկերում:
    Բեռնել