Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • - Համլետ Ամբակումի Գևորգյան
    2 Էջ | 297-299 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-297 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Լրատու

    Համլետ Գևորգյանը ծնվել է 1927 թ. Երևանում: 1944-ին ավարտել է Երևանի Մռավյանի անվան ռուսական դպրոցը: 1950 թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1955 թ.՝ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության սեկտորի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ «Աբստրակցիայի դերը իմացության մեջ» թեմայով: 1970 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հավանական և հավաստի գիտելիք» թեմայով, որն ամփոփում էր համանուն գրքի և նրան հարող տասնյակ հրապարակումների թեզերը: 1972 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1996 թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
    Բեռնել

  • - Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյան
    2 Էջ | 300-302 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-300 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Լրատու

    Նիկոլայ Հովհաննիսյանը ծնվել է 1930 թ. հունիսի 10-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1953 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ 1956 թ.՝ ասպիրանտուրան: 1968 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1971 թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: 2006 թ. նա ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: Նա 563 գիտական աշխատությունների հեղինակ է, որից 87-ը մենագրական ուսումնասիրություններ են: Նիկոլայ Հովհաննիսյանի գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 պատմաբաններ պաշտպանել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, այդ թվում՝ Սիրիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Հորդանանից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից:
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Նունե Վարազդատի Դերոյան
    2 Էջ | 303-305 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-303 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Լրատու

    Նունե (Նունիկ) Դերոյանը ծնվել է 1923-ին Երևանում: Հաճախել է Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը, որտեղ այդ տարիներին որպես օտար լեզու անցնում էին ֆրանսերեն: Հատկապես այդ առարկայի նկատմամբ ունեցած մեծ սերը 1940-ին նրան տանում է Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և գրականության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի և գրականության բաժինը, որը հաջողությամբ ավարտել է 1945-ին:
    Բեռնել

  • Արգիշտի Վարդանյան, Հակոբ Մուրադյան - Վրեժ Մկրտիչի Վարդանյան
    2 Էջ | 306-308 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-306 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Լրատու

    Վաստակաշատ պատմաբանը ծնվել է 1931 թ. հոկտեմբերի 10-ին ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Այգեշատ գյուղում։ 1954 թ. ավարտելով նույն շրջանի Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: 1958–1962 թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Տանձուտ գյուղի միջնակարգ դպրոցում: 1962 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա, որն ավարտելուց հետո՝ 1966 թ., պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը» թեմայով: Նրա անդրանիկ հոդվածը՝ «Վասպուրականը Արծրունյաց թագավորության առաջացման նախօրյակին» վերտառությամբ լույս է տեսել 1963 թ. ԵՊՀ-ի հրատարակած «Հոդվածների ժողովածու»-ում:
    Բեռնել

  • - Սեդա Դևեջյան
    2 Էջ | 309-311 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-309 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Լրատու

    Ապրիլի 1-ին կյանքից հեռացավ հայ հնագիտության հայտնի ներկայացուցիներից մեկը՝ Սեդա Դևեջյանը: Պ. գ. թ. Սեդա Հրանտի Դևեջյանը ծնվել է 1936 թ. փետրվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում, Հրանտ Դևեջյանի ընտանիքում: Վերջինս հայտնի հասարակական և մշակութային գործիչ էր՝ Լիբանանի «Առավոտ» օրաթերթի խմբագիրը, Սիրիայի և Լիբանանի ներգաղթի կոմիտեի նախագահը (1945–1947 թթ․)։ Ս. Դևեջյանը դպրոցական տարիները նախ անցկացրել է Բեյրութում, ապա՝ 1947 թ․ Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց հետո, սովորել է Երևանի Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում։
    Բեռնել

  • Տիգրան Զարգարյան - ՀՀ ԳԱԱ գիտական հանդեսները միջազգային հարթակներում
    3 Էջ | 329-332 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-329 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Լրատու

    Գիտատեխնիկական առաջընթացի ներկայիս տեմպերը պարտադրեցին հրատարակիչներին նորովի մոտենալ գիտական ամսագրերի տպագրությանը: Անհրաժեշտ պայման դարձավ թղթային հրատարակություններից անցում կատարել դրանց էլեկտրոնային համարժեքներին: Չէ՞որ հետազոտողին հետաքրքրում է, թե իր կատարած հետազոտության արդյունքներն որքան արագ հասանելի կդառնան գիտական հանրությանը: Արդյունքում շահում է թե՛ հոդվածի հեղինակը, քանի որ էլեկտրոնային ամսագրերի պարագայում կտրուկ բարձրանում են գիտնականի գիտաչափական ցուցանիշները և հոդվածի տեսանելիության շրջանակը և թե՛ ընթերցողը, քանի որ նրան շատ արագ հասանելի են դառնում իր հետազոտությունների թեմային առնչվող վերջին հրատարակությունները:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ նախագահության հայտարարությունը
    1 Էջ | 303 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-303 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լրատու

    Սույն թվականի օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական դրույթները:Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ի հարցը, նշվել է, որ «առաջարկվող նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ», ինչն անորոշ ձևակերպում է:
    Բեռնել

  • - «Ադրբեջանի 2014 թ. ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» գրքի շնորհանդեսը (անգլ.)
    1 Էջ | 304-305 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-304 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լրատու

    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Կոմիտասի ստեղծագործությունների ակադեմիական նոր hրատարակությունը
    1 Էջ | 306-307 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-306 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լրատու

    Օրերս ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայել Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության առաջին հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի մեներգերը՝ դաշնամուրի նվագակցությամբ:Իսկ ամեն ինչ սկսվել էր տասնամյակներ առաջ: 1949 թ. սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան 80-ամյակի օրը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Կոմիտասի Եր¬կերի ժողովածուի ակադեմիական հրատարակության մասին, որի իրագործումը հանձնա-րարվեց ՀԽՍՀ գիտությունների ակադեմիային: Ակադեմիայի նախագահությունը 1950 թ. հունվարի 25-ի № 4 նիստում որոշում կայացրեց Կոմիտասի Երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակությունը 1950-ին սկսելու վերաբերյալ:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացավ «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020 թ. պատերազմը» գրքի շնորհանդեսը
    1 Էջ | 308-309 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-308 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լրատու

    Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացավ «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020 թ. պատերազմը» գրքի շնորհանդեսը: Այն նվիրված էր 2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակին:Գրքի հեղինակներն են Գոհար Իսկանդարյանը, պ. գ. թ. Լիանա Պետրոսյանը, պ. գ. թ., դոցենտ Քրիստինե Մելքոնյանը, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանը, բ. գ. թ., դոցենտ Արտյոմ Տոնոյանը, պ. գ. դ. Սերգեյ Մինասյանը, ք. գ. թ. Բենիամին Պողոսյանը: Գիրքը ներկայացրեց խմբագիր, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պ. գ. թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը
    16 Էջ | 347-363 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Լրատու

    ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի նախօրեին՝ ս. թ. ապրիլի 20-ին, կայացան ակադեմիայի Մաթեմատիկական և տեխնիկական, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական, Քիմիայի և Երկրի մասին, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներ Լենսեր Աղալովյանը, Ռադիկ Կոստանյանը, Ռուբեն Հարությունյանը, Լևոն Թավադյանը և Յուրի Սուվարյանը ներկայացրին բաժանմունքների 2022 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
    Բեռնել

  • Հերիքնազ Որսկանյան - Վարդան Դևրիկյան
    5 Էջ | 364-369 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Լրատու

    59 տարեկանում անժամանակ ընդհատվեց ճանաչված գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Գևորգի Դևրիկյանի կյանքը:Ծնվել է 1964 թ. մայիսի 18-ին Վանաձոր քաղաքում: Երևանի Ալ. Շիրվանզադեի անվ. թիվ 21 դպրոցն ավարտելուց հետո՝ 1981 թ., ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, 1986–1988 թթ. եղել է համալսարանի հայ գրականության ամբիոնի ասպիրանտ: 1989 թ. աշխատել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում: 1990–1992 թթ. եղել է «Լուսավորիչ» թերթի գլխավոր խմբագիրը:
    Բեռնել

  • Սուրեն Սարգսյան - Ռիչարդ Գասպարի Հովհաննիսյան
    4 Էջ | 379-383 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Լրատու

    Հայ պատմագիտական ընտանիքը ծանր և անդառնալի կորուստ ունեցավ: Հուլիսի 10-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ գիտնական, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային անգլերեն քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախում իրագործվող հայկական մշակութային ցեղասպանության ծրագրի վերաբերյալ (հայ., ռուս., անգլ.)
    16 Էջ | 328-344 |

    Տպագրված է 2022 N 1 (219) / Լրատու

    Ադրբեջանի մշակույթի նախարարի 2022 թ. փետրվարի 3-ի պաշտոնական հայտարարությունից միանշանակ պարզ է դառնում, որ Ադրբեջանը, շարունակելով իր հայատյաց քաղաքականությունը, հստակ ծրագրված գործողություններով հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականություն՝ այս անգամ արդեն բացա-հայտ կերպով սպառնալով վերացնել ու ջնջել Արցախի հայկական եկեղեցիների ու այլ սրբավայրերի արձանագրությունները։
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը.
    10 Էջ | 331-341 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լրատու

    Ապրիլի 29֊ին կայացավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: Այն մեկնարկեց նախօրեին ակադեմիայի գիտական 5 բաժանմունքներում: Ժողովներում բաժանմունքների ղեկավարները հանգամանորեն զեկուցեցին բաժանմունքներում ընդգրկված գիտական ինստիտուտների և կենտրոնների ձեռքբերումների, բացթողումների ու նաև առաջիկա ծրագրերի մասին: Զեկուցումների շուրջ ծավալեցին լուրջ և առարկայական քննարկումներ, կարդացվեցին ուշագրավ զեկուցումներ:Ինչպես նշեցինք ապրիլի 29֊ին կայացավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, ուր ամփոփվեցին ՀՀ ԳԱԱ 2021 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ հայտարարությունը. "Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում"
    1 Էջ | 342-343 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լրատու

    Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ: Լինելով ապաքաղաքական կառույց, որի կանոնադրական խնդիրը գիտության զարգացումն է, ակադեմիան, սակայն, չի կարող անհաղորդ մնալ մեր պետության և ազգի համար գոյաբանական քաղաքական մարտահրավերներին: Այդպիսի մարտահրավեր է այսօր արցախահայության հնարավոր հայրենազրկման և ցեղասպանության վտանգը, որը կարմիր գիծ է մարդկության համար:
    Բեռնել

  • - Արամ Սիմոնյան (1955-2022)
    2 Էջ | 344-346 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լրատու

    Կյանքից հեռացավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից ան¬դամ, բազմավաստակ գիտնական, մանկավարժ ու գիտակրթական գործի հմուտ կազ¬մա¬կերպիչ, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը։Ծնվել է 1955 թ. ապրիլի 12-ին Սյունյաց աշխարհի Գորիս քաղաքում՝ պրոֆեսիոնալ պատմաբանի ընտանիքում: 1961 թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1972 թ. ավարտելով թիվ 19 միջնակարգ դպրոցը՝ Ա. Սիմոնյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, իսկ 1977–1981 թթ. սովորել Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում, որտեղ 1983 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ հայտարարությունը Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանության և մշտադիտարկման կազմակերպման մասին
    2 Էջ | 280-282 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների դադա­րեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկա­վար­ների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդող այս ամիսներին Ադր­բեջանի բարձրագույն ղեկավարության գործելաոճը, սոցցանցերում և միջազգային հարթակներում տիրաժավորվող կեղծիքն ու ռազմատենչ հռետորաբանությունը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի ներկայիս ղե­կա­վարությունն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղություն հաս­տատելու ջանքերը վիժեցնելու և Արցախը հայաթափելու համար:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյան. «Գիտության ֆինանսավորումն ավելացնելն ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան նոր օրենք մշակելը»
    2 Էջ | 283-285 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակա­դե­միայում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին»­ օրինագծի վերաբերյալ քննարկում ՀՀ ԳԱԱ նախագահության ան­դամների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նա­խա­րար Վահրամ Դումանյանի, գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հա­­յոցյանի և նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի մասնակ­ցությամբ:
    Բեռնել

  • - Քննարկման առանցքում մոսկովյան 100-ամյա պայմանագիրն էր
    3 Էջ | 286-289 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    Մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԳԱԱ պատմութ­յան ինստիտուտի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) «Հայաս­տանը 1920–1991 թթ.-ին» գիտական լաբորատորիայի կազմակերպած կլոր սե­ղանը՝ նվիրված 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Սոցիա­լիս­տական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչների միջև ստորագրված պայմա­նա­գրի 100-ամյակին:
    Բեռնել

  • - Մանուկ Արսենի Հարությունյան
    1 Էջ | 290-291 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    74 տարեկան հասակում կյանքից հեռա­ցավ ճանաչված փիլիսոփա, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանուկ Արսենի Հարութ­յուն­յանը: Կարճատև հիվանդությունից հետո՝ մեր օրերի կորոնավիրուսային համավարակը քայ­քայիչ հարված հասցրեց նրա կյանքին:Մ. Հարությունյանը ՀՀ ԳԱ փիլիսո­փա­յութ­յան և իրավունքի ինստիտուտի ստեղծ­ման օրվանից՝ 1969 թ. աշխատանքի էր անցել որպես ավագ լաբորանտ: Նույն թվականին զինա­կոչ­վել էր սովետական բանակի շար­քե­րը և զո­րացր­­վելուց հետո՝ կրկին վերադար­ձել էր աշ­խա­տանքի ինստիտուտ, որտեղ և աշ­խա­տում էր առայսօր:
    Բեռնել

  • Սիլվա Պապիկյան - Ռիմա Շալունց
    292-292 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինս­տի­տուտի երկարամյա աշխատակից, բ. գ. դ. Ռի­մա Նիկոլայի Շալունցը: Ռ. Շալունցը ծնվել է Գորիսում 1937 թ. հոկ­տեմ­բերի 9-ին: 1944 թ. ընդուն­վել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ա­վար­տելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Գորիսի պե­տա­կան թատ­րո­նում: 1961–1965 թթ. սովորել է Երևանի Խ. Աբով­յանի անվան պետական մանկա­վար­ժական ինս­տիտուտի բանասիրական ֆա­կուլ­տետում, ապա ըն­դունվել ՀՀ ԳԱԱ լեզվի ինս­տիտուտի ասպի­րան­տուրան՝ «Բառագիտություն և բա­ռարանա­գրութ­յուն» մասնագիտությամբ:
    Բեռնել

  • Գէորգ Եազըճեան - Նոր հրատարակութիւններ
    1 Էջ | 293-294 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Լրատու

    – Աղպաշեան Համբարձում, «Իրաքահայոց արդի պատմութիւնը», յա­ռա­ջաբանը՝ Ֆրանսայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպս. Յով­հան­նէսեանի, Yerevan Printing, Լոս Անճելոս, 2021, 400 էջ (16 x 24 սմ) (525 լու­սանկար) (արաբերէն): Հեղինակը գիրքը ձօնած է իր զէյթունցի հօր՝ Մինաս Աղ­պաշեանի յիշատակին:
    Բեռնել

  • - Գրիգոր Եգորի Ասատրյան
    7 Էջ | 325-332 |

    Տպագրված է 2021 N 2 (217) / Լրատու

    Հայ հասարակայնությունը, գիտական հանրությունն ու բարձրագույն դպրոցը ծանր կորուստ կրեցին. 2021 թ. ապրիլի 27-ին, կյանքի 86-րդ տարում COVID-19-ի հետևանքով կյանքից հեռացավ պետական-քաղաքական ականավոր գործիչ, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահ, Հյուսիսային համալսարանի գիտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի խորհրդական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Եգորի Ասատրյանը:
    Բեռնել

  • Հերիքնազ Որսկանյան - Վլադիմիր Աղասու Կիրակոսյան
    3 Էջ | 333-336 |

    Տպագրված է 2021 N 2 (217) / Լրատու

    85 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Աղասու Կիրակոսյանը՝ նախանձելի եռանդով, բարյացակամությամբ ու պատասխանատվությամբ օժտված մտավորական, ով ավելի քան վեց տասնամյակ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տքնաջան աշխատանքով իր նշանակալի նպաստը բերեց հայագիտությանը:
    Բեռնել

  • Օֆելյա Խաչատրյան - Լիանա Սամվելի Հովսեփյան
    2 Էջ | 337-339 |

    Տպագրված է 2021 N 2 (217) / Լրատու

    ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ (2016-ից), Երևանի պետական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի երկար տարիների դասախոս, նույն ամբիոնի վարիչ (1997–2013 թթ.), բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիանա Սամվելի Հովսեփյանը հայ լեզվաբանության հենասյուներից ու ճանաչված դեմքերից էր:
    Բեռնել

  • Ազատ Բոզոյան - Հայրապետ Գևորգի Մարգարյան
    3 Էջ | 340-343 |

    Տպագրված է 2021 N 2 (217) / Լրատու

    Հայաստանի պատմագրությունը ցավալի կորուստ կրեց. կյանքից անժամանակ հեռացավ Երևանի պետական համալսարանի Հայաստանի և հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, հայագետ, վրացագետ, միջնադարագետ, պ. գ. դ., պրոֆ․ Հայրապետ Գևորգի Մարգարյանը:
    Բեռնել

  • - Արվեստի ինստիտուտի երաժշտագետները՝ Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության համաժողովում
    1 Էջ | 329-330 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-329 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Լրատու

    Հունվարի 9–11-ը Ժնևի ու Լոզանի համալսարաններում տեղի ունեցավ Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) 16-րդ գլխավոր համաժողովը, որի աշխատանքներին մասնակցեց ԳԱԱ արվեստի ինստիտուտի պատվիրակությունը:Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյանի նորօրյա շարականերգությունը» (ֆրանսերեն) զեկուցումը նվիրված էր հայ ժամանակակից երաժշտության ականավոր ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի՝ վերջին տասնամյակների այն երկերին, որոնցում տեղ են գտել կոմպոզիտորի ոճական զարգացման ուշագրավ դրսևորումները՝ շրջադարձ դեպի հայ հոգևոր երգարվեստն ու պոեզիան:
    Բեռնել

  • - «Հայոց պատմության» ակադեմիական բազմահատորյակի առաջին հատորի երկրորդ գրքի շնորհանդեսը
    1 Էջ | 331-332 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-331 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Լրատու

    Մարտի 18-ին ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի առաջին հատորի երկրորդ գրքի շնորհանդեսը: Հատորի ստեղծմանը մասնակցել են Հին Հայաստանի պատմության տարբեր բնագավառների առաջատար գիտնականներ: Պատասխանատու խմբագիրն է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ. գ. դ., պրոֆ., ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Այս հրատարակությունն ունի գիտաքաղաքական մեծ նշանակություն: Հայ ժողովրդի պատմության նախորդ ակադեմիական բազմահատորյակի առաջին հատորը հրատարակվել էր ավելի քան կես դար առաջ՝ 1971 թվականին:
    Բեռնել

  • - Սերգեյ Վարդանյան
    4 Էջ | 310-314 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-310 |

    Տպագրված է 2025 N 2 (229) / Լրատու

    Հայագիտության մեջ ոսկե տառերով է գրված ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնի գիտաշխատող, Աբխազիայի հայ գրողների «Սևծովյան այգաբաց» գրական միավորման Պատվավոր անդամ (2012 թ․) Սերգեյ Վարդանյանի անունը, ով ավելի քան կես դար զբաղվել է հայագիտությամբ և հատկապես՝ Համշենի հայերի բանահյուսության և ազգագրության ուսումնասիրությամբ։
    Բեռնել

  • Վանո Եղիազարյան - Ալբերտ Վարազդատի Մուշեղյան
    3 Էջ | 298-301 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-298 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Լրատու

    Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը բացառիկ երևույթ էր մեր իրականության մեջ: Ծնվել է Երևան քաղաքում 1930 թ. սեպտեմբերի 27-ին՝ թիթեղագործ արհեստավորի ընտանիքում: 6 տարեկանում դինամիտի պայթյունի հետևանքով կորցրել է տեսողությունը: 1939–1946 թթ. սովորել է կույր երեխաների 7-ամյա ինտերնատ-դպրո-ցում, այնուհետև՝ 1946–1949 թթ. ուսումը շարունակել է տեսնողների հետ՝ Մանուկ Աբեղյանի անվան № 3 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է Ոսկե մեդալով:
    Բեռնել

  • - Մուրադ Հասրաթյան
    4 Էջ | 312-316 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-312 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Լրատու

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, ծանր ու անդառնալի կորուստ կրեցին։ 2026 թ. հունվարի 15-ին 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ ճարտարապետագիտության պատրիարք, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արվեստի ինստիտուտի տնօրենի խորհրդական, Ճարտարապետության բաժնի երկարամյա վարիչ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Մարգարի (Մորուսի) Հասրաթյանը։
    Բեռնել