Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Սամվել Ռամազյան - "Քյոռօղլի" էպոսի ուսումնասիրության հարցերը և Հայաստանը (անգլ.)
    17 Էջ | 216-233 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-216 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն

    «Քյոռօղլի» էպոսը, XVII դ. ստեղծագործություն լինելով, թյուրքական մյուս էպոսների համեմատ իր տարածվածության տեսակետից աննախադեպ է: Էպոսի առաջին գրառումն իրականացվել է Պատմական Հայաստանի տարածքում ազգագրագետ Ի. Շոպենի կողմից 1830-ական թթ. Ռուսական կայսրության Հայկական մարզում: Հետագայում իրանական Ատրպատականում Ա. Խոձկոյի գրառած և 1842 թ. հրատարակված առաջին ամբողջական տարբերակում առկա են հայության հետ կապված մանրամասներ ու դրվագներ, որոնք, սակայն, ժամանակին պատշաճ չեն ուսումնասիրվել:
    Բեռնել

  • Տիգրան Ալեքսանյան - Դիտարկումներ Մածնաբերդ ամրոցի տեղորոշման հարցի շուրջ
    10 Էջ | 234-244 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-234 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն

    Մածնաբերդ ամրոցը Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների կարևոր ամրություններից էր: Միջնադարյան պատմիչները բազմիցս հիշատակել են հուշարձանի մասին՝ առանց նշելու նրա տեղը: Մատենագիր աղբյուրներում Մածնաբերդն առաջին անգամ հիշատակվում է սելջուկյան արշավանքների կապակցությամբ: Կյուրիկե Բ-ին հաջորդած նրա երկու որդիները՝ Դավիթն ու Աբասը, Լոռի-Տաշիրը զիջում են սել¬ջուկներին՝ փոխարենը ստանալով նախկինում Կյուրիկյաններին պատկանած Տավուշը, Մածնաբերդը և այլ շրջաններ. «Եւ յետ մահուան նորա որ-դիք իւր դաւեալք ի վրաց, ելեալ ի տանէ հայրենեաց, գնացին ի պարսիկս Դաւիթ և Աբաս, եւ առնուն ի նոցանէ իժառանգութիւն զՏաւուշ եւ զՄածնաբերդ եւ զայլ տեղիս»:
    Բեռնել

  • Անժելա Ամիրխանյան - Հատապտուղները հայոց հավաքչական մշակույթում (ավանդույթ և արդիականություն)
    12 Էջ | 245-257 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-245 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն

    Հատապտուղները հայոց հավաքչական մշակույթում ավանդաբար փոքր տեղ են գրավել: Դրանք ուտեստում լայն կիրառություն չեն ունեցել և օգտագործվել են որոշ ճաշատեսակներ ու ըմպելիք պատրաստելու համար: Ի տարբերություն ուտեստի ավանդական համակարգի, հատապտուղներն այսօր լայնորեն կիրառվում են քաղցրավենիք պատրաստելու համար:XX դ. սկզբից աշխարհում մեծ տարածում ստացած ճակնդեղից շաքարի արդյունաբերությունը քաղցրավենիք արտադրելու մեծ հնարավորություններ ստեղծեց: Հիշյալ հանգամանքը, սկսած 1960-ական թվականներից, զգալի ազդեցություն թողեց նաև հայոց ուտեստի համակարգի վրա՝ փոխելով քաղցրավենիքի պատրաստման և կիրառման ավանդական եղանակները:
    Բեռնել