Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Գարեգին Թումանյան - Հայաստանի հնագույն մի խումբ դամբարանների մշակութային պատկանելության նոր մեկնաբանություն և թվագրություն
    13 Էջ | 150-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-150 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Հնագիտություն

    Հայկական լեռնաշխարհում կիմերական մշակույթի առկայության փաստն այժմ կարելի է ապացուցված համարել։ Մշակութային այդ համալիրներն առանձնացնելիս առաջնորդվել ենք տեսական այն դրույթով, որ մշակույթն առաջնություն ունի տիպի նկատմամբ։ Հնագիտական հիշյալ համալիրներն առանձնացնելու համար ներմուծել ենք դրանք բնութագրող որոշակի հատկանիշներ, որոնց կիրառության շնորհիվ մեծացել է ուսումնասիրությամբ ստացված արդյունքների պատմական իրականությանը մոտ լինելու հավանականությունը։
    Բեռնել

  • Արսեն Բոբոխյան - Աստվածները, հերոսները և սրբերը. հայոց լեռները որպես սրբազան թաղումների միջավայր
    16 Էջ | 166-182 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-166 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Հնագիտություն

    Վաղ կոթողային արվեստին նվիրված իր արժեքավոր ուսումնասիրության մեջ Գարեգին Հովսեփյանը գրում է. «Քրիստոնեական արվեստի նշանավոր պատմաբան Կրաուզը մի խոսք ունի, թե ազգերի արվեստը գերեզմաններից է սկսվում. այս ճշմարիտ է ոչ միայն նախնական ազգերի համար, որոնց շինարարություններն ու ստեղծագործական երևույթները իրոք գերեզմանների հետ են կապված, այլև հետագա դարերի նոր հոսանքների ընդունելության ժամանակ, համապատասխան նոր արվեստի և մշակույթի ստեղծագործության աղբյուր է դառնում, հետզհետե հնից դեպի նորը փոխակերպվելով» :
    Բեռնել

  • Կարեն Բայրամյան - Աշխարհբեկ Քալանթարի հուշարձանապահպան գործունեությունը (1930-ական թվականներ)
    12 Էջ | 183-195 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-183 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Հնագիտություն

    1930-ական թվականները քաղաքական, տնտեսական և մշակութային տեսակետից հարուստ ժամանակաշրջան էր խորհրդային պետության պատմության մեջ: Երկրում ողջ թափով ընթանում էին առաջին հնգամյա պլանի կատարման աշխատանքները: Խորհրդային Հայաստանում աննախընթաց վերելք էր ապրում սոցիալիստական շինարարությունը. կառուցվում էին գործարաններ, շարք էին մտնում նոր հիդրոէլեկտրակայաններ և այլն: Բնականաբար, այդ ամենը, անշուշտ, ոչ միայն դրական, այլև բացասական հետևանքներ էր թողնում մշակութային կյանքի վրա: Դրականն այն էր, որ գնալով ավելանում էին ժողովրդական կրթությանը և մշակույթի զարգացմանը հատկացվող միջոցները, տարեցտարի ամրանում էր տեխնիկական բազան:
    Բեռնել

  • Էմմա Պետրոսյան - Ուրարտական պետության կանանց բրոնզե գոտու իմաստաբանությունը (ռուս.)
    18 Էջ | 213-231 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-213 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Հնագիտություն

    Կանանց բրոնզե գոտիները Ուրարտուի մշակույթի ուսումնասիրության կարևոր աղբյուրներն են: Դիտարկված է հնագետ Իրիտ Զիֆֆերի հրապարակած մ. թ. ա. VIII դ. № 4 կանանց գոտու պատկերագրությունը՝ համեմատելով հայերի՝ որպես մշակույթի ժառանգների ծեսերի հետ: Ներկայացված գոտու վրա պատկերված է աղախին-քրմուհիների երթը: Մի կին՝ հավանաբար թագուհի / աստվածուհի, նստած է զոհասեղանի առջև, որի վրա դրված է կիսալուսնաձև ու արև խորհրդանշող ծիսական հացը։ Նշենք, որ հայերը ևս ծիսական հացեր են թխել, օրինակ՝ «տարի հաց»:
    Բեռնել

  • Անի Սարատիկյան - Հովսեփ Աբովյանցն ու նրա ջրաշինարարական գործունեությունը
    8 Էջ | 232-240 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-232 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Հնագիտություն

    XIX–XX դդ. ակտիվ ջրաշինարարական աշխատանքներ էին ընթանում ամբողջ Հայաստանում : Առանձին շրջաններում այդ գործընթացը նույնպես բուռն ընթացք ուներ. օրինակ՝ Իջևանի շրջանում (այժմ՝ Տավուշի մարզում) ջրաշինարարական առանցքային կետերից էր Ջողազի ջրամբարի կառուցումը , որի հիմնանպատակն էր ոռոգման ջրով ապահովել սահմանամերձ Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս և մի քանի այլ գյուղերին: Տավուշի սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման հարցերի մասին առանձնակի կարևորություն ունեն պահպանված ձեռագրերն ու արխիվային փաստաթղթերը:
    Բեռնել

  • Արսեն Հարությունյան - Տաթևի վանքի պարսպակից մուտքերի և աղբյուրի կառուցման ժամանակը
    15 Էջ | 230-245 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-230 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Հնագիտություն

    Միջնադարյան Հայաստանի վանական համալիրներն ու եկեղեցիներն իրենց բազմադարյա գոյության ընթացքում քանիցս նորոգվել, վերակառուցվել, երբեմն էլ համալրվել են նոր շենք-շինություններով: Այդօրինակ հուշարձանների շարքում բացառություն չէ նաև Սյունյաց հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքը, որի՝ հիմնականում երկրաշարժերի հետևանքով պայմանավորված շինարարական փուլերին վերջերս անդրադառնալու առիթ ենք ունեցել: Գաղտնիք չէ, որ միջնադարյան վանքերն աչքի էին ընկնում ոչ միայն վանականների կենցաղավարման միասնական կանոնադրությամբ, այլև համակառույցի յուրօրինակ լուծումներով. մեկից ավելի եկեղեցիներ, գավիթ-սրահներ, զանգակատուն, վանական, տնտեսական տարաբնույթ կառույցներ , և, որ էականն է, հուշարձանախումբը պարսպապատվում էր՝ դրանով իսկ ընդգծելով արտաքին աշխարհից վանականների առանձնացված-մեկուսացված, ինչպես նաև՝ պաշտպանված լինելը:
    Բեռնել

  • Սաակ Տարոնցի - Խարբերդի «Վիշապային քարը» և դրա մշակութաառասպելաբանական համատեքստը
    11 Էջ | 246-257 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-246 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Հնագիտություն

    Մշակութաբանական ուսումնասիրությունները վաղուց ի վեր ցույց են տվել, որ որոշակի տարածաշրջանի բնորոշ ավանդական պատկերացումները՝ կապված դրա աշխարհագրական տեղանքի (ռելիեֆ), բնական պաշարների, բուսական և կենդանական աշխարհների հետ, բավական կայուն են ու հարատևում են անգամ տվյալ տարածաշրջանի կրոնական, լեզվական և էթնիկ պատկերների փոփոխության պարագայում։ Սա խոսում է հօգուտ այն մոտեցման, որ անդրազգային՝ տեղական պատմույթները (նարատիվներ) հաճախ ունենում են խոր արմատներ և չեն ենթարկվում նոր լեզվական կամ աշխարհայացքային արմատական ազդեցությունների, այլ պարզապես «կոսմետիկ» ձևափոխություններ են կրում՝ «հարմարվելով» նոր պայմաններին։
    Բեռնել

  • Սիրանուշ Ֆահրադյան - Երուսաղեմի XIX դարի հայ պատրիարքների կնիքների արձանագրությունները և պատկերագրությունը
    19 Էջ | 258-277 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-258 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Հնագիտություն

    Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Առաքելական Աթոռի XIX դ. պատրիարքներ Թեոդորոս Վանեցու (1801–1818), Գաբրիել Նիկոմեդացու (1819–1840), Զաքարիա Կոփեցու (1841–1846), Կիրակոս Երուսաղեմացու (1846–1850), Հովհաննես Զմյուռնիացու (1850–1860), Եսայի Թալասցու (1864–1885), Հարություն Վեհապետյանի (1889–1910) կնիքների ներկայացման և վերծանման կարևորությունը բխում է ինչպես դրանց տեղեկատվական արժեքից, այնպես էլ, իբրև արտեֆակտ՝ եկեղեցական հերալդիկայի տեսանկյունից:
    Բեռնել

  • Աշոտ Մանուչարյան - Սյունյաց գահակալ իշխանների Արևիքի ճյուղը
    6 Էջ | 193-199 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-193 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Հնագիտություն

    ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում վիմագրագիտական հավաքչական գործունեության, շրջագայությունների ընթացքում ընդօրինակված արձանագրությունների շարքում առանձնանում են X դարի առաջին կեսի չորս խաչքարային հիշատակագրություններ, որոնցում, ըստ էության, հիշատակվում են Սյունյաց լեռնաշխարհի պատմական Արևիք գավառի գահակալ իշխաններ: Նրանց մասին պատմագիրները լռում են:
    Բեռնել