Թամար Հայրապետյան - Սնվելու մշակույթը հայ բանավոր ավանդության մեջ (առօրյա, տոնածիսական և առասպելաբանական մակարդակները)
24 Էջ | 216-240 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-216 | Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն
Մարդու կյանքի բոլոր կարևորագույն փուլերը՝ ծնունդը, կնունքը (մկրտություն), ամուսնությունը, թաղումն ավանդաբար նշվում է սեղանի շուրջ՝ ուղեկցվում հացկերույթով կամ հոգեհացով: Սննդի (ուտելիք) անպայման առկայությունն այդ կարևոր իրադարձություններում ունիվերսալ հոգեբանական նախապայման է, իսկ սնունդ ընդունելու կամ դրանից հրաժարվելու ձևերը՝ էթնիկական կամ ազգային առանձնահատկություն:Այս համատեքստում սննդի անհատական ընդունումը վերածվում է ընկերային ծեսի՝ խնջույքի, որը կոչված է բարեկարգություն մտցնել մարդկային փոխհարաբերությունների և համակեցության մեջ:
Հասմիկ Աբրահամյան - "Ածիկ" կերակուրը հայոց տոնածիսական համակարգում (ըստ Սյունիքից գրառված նյութերի)
15 Էջ | 241-256 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-241 | Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն
Ուտեստը նյութական մշակույթի հիմնական բաղադրիչներից է: Ուտեստի համալիրը փոխկապակցված է բնակլիմայական պայմանների, աշխարհագրական միջավայրի, տնտեսական զբաղմունքների, իռացիոնալ պատկերացումների հետ: Վերջիններով պայմանավորված՝ հայոց տարբեր ազգագավառներում արտադրող և օժանդակ տնտեսաձևերից ստացված սննդամթերքը բաշխվում է ըստ տարբեր առաջնահերթությունների։ Մասնագիտական գրականության մեջ Սյունիքի ուտեստի համակարգում սննդամթերքների կիրառումն այսպես է բաշխված՝ հացահատիկ-կաթնամթերք-բանջարեղեն-մսեղեն։
Սուրեն Հոբոսյան - Լոռեցի առակախոս Հոբոսը (ժամանակը, միջավայրը և բարքերը).
11 Էջ | 182-193 | DOI՝ DOI:10.54503/0135-0536-2022.3-182 | Տպագրված է 2022 N 3 (221) / Ազգագրություն
Զվարճախոսությունը երգիծական կերպարներով հարուստ ժողովրդական բանահյուսության մի յուրահատուկ ճյուղ է: Հայաստանի ամեն մի պատմաազգագրական շրջան, իրեն բնորոշ պատկերացումներին համապատասխան, ունի իր երգիծաբան-զվարճախոսը, ժողովրդի գնահատմամբ՝ երբեմն միամիտ, բարի, հիմար կամ խելոք: Ժողովրդական զվարճաբանություններն ու սրախոսությունները խիստ հարազատ են հայ մարդուն, քանի որ բխում են նրա կյանքից, հայի սովորություններից, կենցաղից, վարք ու բարքից :
Անի Սարատիկյան - Որոշ դիտարկումներ դեղաբույսերի և գրավոր աղբյուրներում դրանց հիշատակությունների շուրջ (ըստ Սյունիքի դաշտային-ազգագրական նյութերի)
8 Էջ | 194-202 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-194 | Տպագրված է 2022 N 3 (221) / Ազգագրություն
Ժողովրդական բժշկությունը, չնայած արդի բժշկական հաստատությունների ու դրանց տրամադրած ծառայությունների համեմատաբար հասանելի լինելուն, դեռևս պահպանել է իր կարևորությունը հատկապես գյուղական բնակավայրերում և կիրառվում է հիմնականում կենցաղային մակարդակում։ Ժողովրդական բժշկության, մասնավորապես՝ բուսաբուժության միջոցով մարդիկ փորձում են կարգավորել կամ բուժել հիմնականում շնչառական, մարսողական, սրտանոթային, միզասեռական և հենաշարժիչ համակարգերի թեթև ծանրության խնդիրները:
Աստղիկ Իսրայելյան - Սրբազան ծառերը հայոց ժողովրդական հավատալիքներում
24 Էջ | 170-194 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-170 | Տպագրված է 2025 N 1 (228) / Ազգագրություն
Հնագույն ժամանակներից ծառերի պաշտամունքը էական տեղ է գրավում հայերի ժողովրդական հավատալիքներում։ Դրանց բազմաթիվ մոգական հատկանիշներ էին վերագրվում՝ հիվանդություններ բուժելը, եղանակ կարգավորելը, չար ուժերից պաշտպանելը և այլն։ Սուրբ էին համարվում այն ծառերը, որոնք աճում էին սրբավայրերի մոտ կամ էլ սուրբ ծառի աճած տեղն էր սրբավայր դառնում։ Մարդիկ ծառերին ուխտի էին գնում, զոհաբերություններ կատարում, նվիրաբերություններ մատուցում՝ իրենց իղձերն իրականացնելու համար։
