Սամվել Ռամազյան - "Քյոռօղլի" էպոսի ուսումնասիրության հարցերը և Հայաստանը (անգլ.)
17 Էջ | 216-233 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-216 | Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն
«Քյոռօղլի» էպոսը, XVII դ. ստեղծագործություն լինելով, թյուրքական մյուս էպոսների համեմատ իր տարածվածության տեսակետից աննախադեպ է: Էպոսի առաջին գրառումն իրականացվել է Պատմական Հայաստանի տարածքում ազգագրագետ Ի. Շոպենի կողմից 1830-ական թթ. Ռուսական կայսրության Հայկական մարզում: Հետագայում իրանական Ատրպատականում Ա. Խոձկոյի գրառած և 1842 թ. հրատարակված առաջին ամբողջական տարբերակում առկա են հայության հետ կապված մանրամասներ ու դրվագներ, որոնք, սակայն, ժամանակին պատշաճ չեն ուսումնասիրվել:
Տիգրան Ալեքսանյան - Դիտարկումներ Մածնաբերդ ամրոցի տեղորոշման հարցի շուրջ
10 Էջ | 234-244 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-234 | Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն
Մածնաբերդ ամրոցը Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների կարևոր ամրություններից էր: Միջնադարյան պատմիչները բազմիցս հիշատակել են հուշարձանի մասին՝ առանց նշելու նրա տեղը: Մատենագիր աղբյուրներում Մածնաբերդն առաջին անգամ հիշատակվում է սելջուկյան արշավանքների կապակցությամբ: Կյուրիկե Բ-ին հաջորդած նրա երկու որդիները՝ Դավիթն ու Աբասը, Լոռի-Տաշիրը զիջում են սել¬ջուկներին՝ փոխարենը ստանալով նախկինում Կյուրիկյաններին պատկանած Տավուշը, Մածնաբերդը և այլ շրջաններ. «Եւ յետ մահուան նորա որ-դիք իւր դաւեալք ի վրաց, ելեալ ի տանէ հայրենեաց, գնացին ի պարսիկս Դաւիթ և Աբաս, եւ առնուն ի նոցանէ իժառանգութիւն զՏաւուշ եւ զՄածնաբերդ եւ զայլ տեղիս»:
Անժելա Ամիրխանյան - Հատապտուղները հայոց հավաքչական մշակույթում (ավանդույթ և արդիականություն)
12 Էջ | 245-257 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-245 | Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն
Հատապտուղները հայոց հավաքչական մշակույթում ավանդաբար փոքր տեղ են գրավել: Դրանք ուտեստում լայն կիրառություն չեն ունեցել և օգտագործվել են որոշ ճաշատեսակներ ու ըմպելիք պատրաստելու համար: Ի տարբերություն ուտեստի ավանդական համակարգի, հատապտուղներն այսօր լայնորեն կիրառվում են քաղցրավենիք պատրաստելու համար:XX դ. սկզբից աշխարհում մեծ տարածում ստացած ճակնդեղից շաքարի արդյունաբերությունը քաղցրավենիք արտադրելու մեծ հնարավորություններ ստեղծեց: Հիշյալ հանգամանքը, սկսած 1960-ական թվականներից, զգալի ազդեցություն թողեց նաև հայոց ուտեստի համակարգի վրա՝ փոխելով քաղցրավենիքի պատրաստման և կիրառման ավանդական եղանակները:
