Արմինե Տիգրանյան - Արցախահայերի մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման Ադրբեջանի քաղաքականությունը՝ մշակույթի իրավունքի խախտումների համատեքստում (անգլ.)
33 Էջ | 195-228 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-195 | Տպագրված է 2025 N 1 (228) / Մշակութաբանություն
2020 թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, դրան հաջորդած գործընթացներում (պատմական հայկական տարածքի Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելն ու ամբողջական հայաթափումը) հայկական մշակութային ժառանգության ոչնչացումներն ուղղակիորեն խախտում են արցախահայերի մշակույթի իրավունքը՝ նրանց զրկելով պատմական մշակութային ժառանգության հետ հաղորդակցվելու, այն պատմական իսկությամբ պահպանելու, սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Պատմական արժեքների ավերածությունները մեծ ծավալներով շարունակվում են մինչ օրս՝ ոչնչացնելով հայկական հետքն Արցախում։
Գոհար Վարդումյան, Կարեն Թոխաթյան - Հայաստանի ժայռապատկերները և դրանց միջավայրը որպես սրբազան տարածք (անգլ.)
20 Էջ | 226-246 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-226 | Տպագրված է 2025 N 2 (229) / Մշակութաբանություն
Հին Հայաստանում սրբավայրերը բազմազան են եղել՝ տաճարներ, բագիններ, մեհյաններ։ Դրանք ծառայել են պաշտամունքին ու դրա տարաբնույթ դրսևորումներին, որոնցում կարևորվում էին արարողակարգը, ծիսական ավանդույթը և այլն: Վաղնջական ժամանակներում պաշտամունքային ուրույն միջավայր է եղել նաև ժայռապատկերը: Պաշտամունքային տարրերը զանազան դրսևորումներով առկա են շատ տեսարաններում ու հորինվածքներում:
