Արուսյակ Շիրինյան - Ժամանակի ընկալումն Անանիա Շիրակացու աշխատություններում
11 Էջ | 210-221 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-210 | Տպագրված է 2024 N 3 (227) / Փիլիսոփայական մտքի պատմություն
VII դարի հայ մտածող և աստվածաբան Անանիա Շիրակացու փիլիսոփայության մեջ ժամանակի ընկալումն ուներ իր առանձնահատկությունները, և դրա դիտարկումը միշտ չէ, որ մանրամասն կամ համակարգված է եղել՝ համեմատած փիլիսոփայական հետագա ավանդույթների հետ։ Չնայած «հելլենիստական ուղղության նշանավոր հայ փիլիսոփան սիրում էր լայն ընդհանրացումներ անել»՝ այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել նրա որոշ դիրքորոշումներ ժամանակի խնդրի վերաբերյալ։ Անանիա Շիրակացու՝ ժամանակի ընկալումները կարելի է նկատել անսահմանության և վերջավորության մասին նրա մտորումներում, «չար հեթանոս» փիլիսոփաների և քաղդեացի աստղագուշակների հետ բանավեճերում։
