Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Համո Սուքիասյան, Գայանե Ղազարյան - Վավերագիր Մեծ հայրենադարձության տարիներին Լենինականում հաստատված օտարազգիների մասին
    6 Էջ | 232-238 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-232 |

    Ստացվել է՝ 2024-09-15 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-22

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հրապարակումներ

    1945 թ. նոյեմբերի 21-ին ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ հրապարակված որոշման համաձայն, ընդառաջ գնալով հայրենիք վերադառնալու սփյուռքահայերի դիմումներին, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԽՍՀ ղեկավար մարմինների միջնորդությունը՝ Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհին թույլատրվեց կազմակերպել արտասահմանյան երկրներում բնակվող հայերի վերադարձը Խորհրդային Հայաստան: Այս որոշմամբ սկսված սփյուռքահայերի զանգվածային ներգաղթն իր ծավալների պատճառով հայ պատմագիտության մեջ բնորոշվում է որպես Մեծ հայրենադարձություն :
    Բեռնել

  • Համո Սուքիասյան, Ջեննի Թամարյան - Վրաստանի արտգործնախարարության տեղեկագիրը՝ 1919 թ. Զանգեզուրի պատկանելության վերաբերյալ
    10 Էջ | 274-284 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-274 |

    Ստացվել է՝ 2023-06-12 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Հրապարակումներ

    1918 թ. մայիսին՝ Հայաստանի անկախության վերականգնումից հետո, նորաստեղծ հանրապետության առջև ծառացած առանցքային խնդիրներից մեկը հարևան պետությունների հետ սահմանների որոշման հարցն էր: Հատկապես սուր էր Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակասությունը, որի հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի պատկանելության վերաբերյալ վեճերն էին: Դրանք այնքան խորն էին, որ 1918–1920 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը միմյանց սահմանները ճանաչելու մասին որևէ համաձայնագիր կամ պայմանագիր չեն ստորագրել:
    Բեռնել

  • Համո Սուքիասյան, Գայանե Ղազարյան - Գիտաժողով՝ նվիրված Խորհրդային Հայաստանի պատմության "սպիտակ էջերին"
    2 Էջ | 344-346 |

    Ստացվել է՝ 2023-06-12 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գիտական կյանք

    Վերջին տարիներին ակնհայտորեն մեծացել է հումանիտար հետազոտողների և լայն հանրության հետաքրքրությունը Հայաստանի պատմության խորհրդային ժամանակաշրջանի նկատմամբ: Դրա վկայություններն են հրատարակված բազմաբնույթ ուսումնասիրությունները, որոնք նոր լույս են սփռում այդ ժամանակահատվածի պատմության բազում կնճռոտ խնդիրների վրա: Հայոց պատմության խորհրդային ժամանակաշրջանն առանձնահատուկ է ոչ միայն սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցած փոփոխություններով, այլ՝ քաղաքական ամբողջատիրական համակարգի ներդրմամբ, որի արդյունքում հաստատվեց կոմկուսի մենատիրությունը:
    Բեռնել

  • Համո Սուքիասյան, Գայանե Ղազարյան - Գարեջրագործությունը Երևանի նահանգում (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ
    14 Էջ | 124-138 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-124 |

    Ստացվել է՝ 2023-10-02 | Գրախոսվել է՝ 2023-10-10 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Հարյուրամյակներ շարունակ Հայաստանում գարեջուր են օգտագործել՝ չնայած, ի տարբերություն գինու, այն առավել սահմանափակ կիրառություն է ունեցել: Գարեջրի արտադրության և կիրառության վերաբերյալ եղած տեղեկությունները սակավ են: Այս հանգամանքով պայմանավորված՝ հայկական գարեջրագործության պատմությունն ուսումնասիրողների ուշադրությանը չի արժանացել: Նշյալ հանգամանքով է պայմանավորված XIX դարի վերջին և XX դարի սկզբին Երևանի նահանգում գործած հայկական գարեջրի գործարանների պատմության ուսումնասիրության կարևորությունը:

    Բանալի բառերգարեջուր գործարան արտադրություն ալկոհոլային խմիչքներ Երևանի նահանգ Նիկոլայ Սմանով Մկրտիչ Ձիթողցյան Եգոր Օսկանով (Ոսկանյան) Խաչատուր Ավետյանց Հարություն Ավետյանց Համազասպ Ծաղիկյան:

    Բեռնել

  • Համո Սուքիասյան - Գարեգին Lևոնյանի անտիպ ինքնակենսագրությունները (ծննդյան 150-ամյակի առթիվ)
    10 Էջ | 234-244 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-234 |

    Ստացվել է՝ 2022-10-25 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Հրապարակումներ

    Լրացավ հայագիտության բնագավառում ծանրակշիռ ավանդ ունեցած անհատներից մեկի՝ Գարեգին Սերոբի Լևոնյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը:Չափազանց ընդգրկուն են եղել Գ. Լևոնյանի գործունեության ոլորտները և գրական-գիտական հետաքրքրությունների շրջանակները՝ արվեստի, մշակույթի, գրահրատարակչության պատմություն, գրական–պատմական նշանավոր իրադարձություններ ու անհատներ, ուստի ամենևին դյուրին չէ նրա «մասնագիտությունը» որոշելը:
    Բեռնել

  • Համո Սուքիասյան - Վլադիմիր Ղազախեցյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    6 Էջ | 281-287 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-281 |

    Ստացվել է՝ 2026-03-17 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Մեր երախտավորները

    Հայաստանի նորագույն շրջանի պատմագիտության զարգացումը սերտորեն առնչվում է այն գիտնականների գործունեությանը, ովքեր, աշխատելով գաղափարական տարբեր համակարգերում, կարողացան պահպանել գիտական ազնվությունն ու աղբյուրագիտական խստապահանջությունը։ Այդպիսի բացառիկ կերպարներից է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Նահապետի Ղազախեցյանը, որի գիտական ժառանգությունը ձևավորվել է խորհրդային պատմագիտության գաղափարական սահմանափակումների և Հայաստանի անկախության շրջանի մեթոդաբանական ազատությունների պայմաններում։
    Բեռնել