Սիրանուշ Մարգարյան - Միջազգային գիտաժողով՝ «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» խորագրով
4 Էջ | 290-294 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-290 | Ստացվել է՝ 2024-11-04 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք
Հոկտեմբերի 8–10-ը Երևանում տեղի ունեցավ «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (ԳԻ)՝ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Ռուսաստանի գի-տությունների ակադեմիայի (ՌԳԱ) Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի պետական համասարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ։ Գիտաժողովն անցկացվեց ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։
Սիրանուշ Մարգարյան - Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Սերգեյ Սարինյանի ծննդյան 100-ամյակին
3 Էջ | 299-302 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-299 | Ստացվել է՝ 2024-11-20 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք
Նոյեմբերի 13–15-ը Երևանում տեղի ունեցավ մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտը (ԳԻ)՝ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) բանասիրական ֆակուլտետի, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի համագործակցությամբ։
Սիրանուշ Մարգարյան - Կուլտուր-պատմական դպրոցը և նրա ազդեցությունը Հայր Ղևոնդ Ալիշանի և Գարեգին Սրվանձտյանցի գործերի վրա
16 Էջ | 163-179 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-163 | Ստացվել է՝ 2023-08-28 | Գրախոսվել է՝ 2023-09-04 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն
Կուլտուր-պատմական դպրոցը հումանիտար գիտությունների՝ մշակութաբանության, արվեստի պատմության, գրականագիտության մեջ կայուն ու հիմնարար փիլիսոփայական-գեղագիտական մեթոդ-համակարգ է, որը կապվում է XІX դարի ֆրանսիացի փիլիսոփա, մշակույթի տեսաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենի (1828–1893) անվան հետ։ Այն բազմաթիվ հետևորդներ ունեցավ տարբեր երկրներում (Ջ. Բրանդես, Պ. Լակոմբ, Ժ. Ռենար, Ն. Պիպին և ուրիշներ): Ակնհայտ է, որ հայկական իրա-կանությունը, հայ մտածողները ևս չէին կարող անմասն մնալ համաեվրոպական փիլիսոփայական և մշակութաբանական այս շարժումից:
Բանալի բառերՀիպոլիտ Ադոլֆ Տեն կուլտուր-պատմական դպրոց Հայր Ղևոնդ Ալիշան Մխիթարյաններ Գարեգին եպս. Սրվանձտյանց գեղարվեստի փիլիսոփայություն պատմականություն միջավայրի պահի և ցեղային պատկանելության եռանդամ բանաձև եվրոպակենտրոն աշխարհայացք համաժամանակություն։
