Սիրանուշ Մարգարյան - Կուլտուր-պատմական դպրոցը և նրա ազդեցությունը Հայր Ղևոնդ Ալիշանի և Գարեգին Սրվանձտյանցի գործերի վրա
16 Էջ | 163-179 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-163 | Ստացվել է՝ 2023-08-28 | Գրախոսվել է՝ 2023-09-04 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն
Կուլտուր-պատմական դպրոցը հումանիտար գիտությունների՝ մշակութաբանության, արվեստի պատմության, գրականագիտության մեջ կայուն ու հիմնարար փիլիսոփայական-գեղագիտական մեթոդ-համակարգ է, որը կապվում է XІX դարի ֆրանսիացի փիլիսոփա, մշակույթի տեսաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենի (1828–1893) անվան հետ։ Այն բազմաթիվ հետևորդներ ունեցավ տարբեր երկրներում (Ջ. Բրանդես, Պ. Լակոմբ, Ժ. Ռենար, Ն. Պիպին և ուրիշներ): Ակնհայտ է, որ հայկական իրա-կանությունը, հայ մտածողները ևս չէին կարող անմասն մնալ համաեվրոպական փիլիսոփայական և մշակութաբանական այս շարժումից:
Բանալի բառերՀիպոլիտ Ադոլֆ Տեն կուլտուր-պատմական դպրոց Հայր Ղևոնդ Ալիշան Մխիթարյաններ Գարեգին եպս. Սրվանձտյանց գեղարվեստի փիլիսոփայություն պատմականություն միջավայրի պահի և ցեղային պատկանելության եռանդամ բանաձև եվրոպակենտրոն աշխարհայացք համաժամանակություն։
