Համո Սուքիասյան, Ջեննի Թամարյան - Վրաստանի արտգործնախարարության տեղեկագիրը՝ 1919 թ. Զանգեզուրի պատկանելության վերաբերյալ
10 Էջ | 274-284 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-274 | Ստացվել է՝ 2023-06-12 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Հրապարակումներ
1918 թ. մայիսին՝ Հայաստանի անկախության վերականգնումից հետո, նորաստեղծ հանրապետության առջև ծառացած առանցքային խնդիրներից մեկը հարևան պետությունների հետ սահմանների որոշման հարցն էր: Հատկապես սուր էր Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակասությունը, որի հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի պատկանելության վերաբերյալ վեճերն էին: Դրանք այնքան խորն էին, որ 1918–1920 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը միմյանց սահմանները ճանաչելու մասին որևէ համաձայնագիր կամ պայմանագիր չեն ստորագրել:
