Վարդան Պետրոսյան - Հին հայերենի շչական բաղաձայնները (ապաժամանակյա և տարաժամանակյա հայեցակետեր)
13 Էջ | 228-241 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-228 | Ստացվել է՝ 2021-07-21 | Գրախոսվել է՝ 2021-09-21 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-12
Տպագրված է 2021 N 3 (218) / Քննարկումներ
Ի տարբերություն շփական *s-ի և նրա դիրքային ձայնեղ տարբերակի՝ *z-ի, որոնք համեմատական լեզվաբանությունը վերականգնում է ընդհանուր հնդեվրոպականում, հիմք-լեզվում *š և *ž հնչույթներ չեն վերականգնվում: Հետևաբար հասկանալի է, որ հայերենի շ (š) և ժ (ž) հնչույթների համար հնա-րավոր չէ կանխատեսել նախալեզվյան ուղիղ ծագում:
Բանալի բառերսուլաշչական իրանական փոխառություններ ձայնեղ շչական հին սլավոներեն սլավոնագիտություն նախալեզու լիտվերեն Ավեստա կովկասյան լեզուներ տիպաբանական զուգահեռներ տարաժամանակյա հայեցակետ ապաժամանակյա հայեցակետ:
Վարդան Պետրոսյան - Վազգեն Համբարձումյան. Հայերենը և կելտական լեզուները (համեմատական-տիպաբանական տարբերակայնություն)
5 Էջ | 278-283 | Ստացվել է՝ 2021-10-11 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-08
Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ
Կելտական լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքի այն լեզուներից են, որոնց հետ հայերենը կարող էր ունենալ միայն ծագումնաբանական բնույթի առնչություններ, քանզի հայերն ու կելտական ժողովուրդները (իռլանդացիներ, շոտլանդացիներ, գալլեր, պիկտեր և ուրիշներ) նախահնդեվրոպական միասնության տրոհումին հաջորդող հազարամյակների ընթացքում այլևս շփումներ չեն ունեցել կամ գոնե առայժմ գիտությանը հայտնի չէ այդպիսի շփումների մասին:
Բանալի բառերհայերեն կելտական լեզուներ հ.-ե. հիմք-լեզու հնչյունական զուգաբանություն բառային զուգաբանություն թեմատիկ խմբեր Գ. Զոլտա Է. Մակաև բարբառային հնաբանություն ընդհանուրկելտական նախաձև:
