Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Մանուկ Ֆելեքյան - Անձնական դերանունների բառարանագրումը
    8 Էջ | 113-121 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-113 |

    Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-02-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն

    Դերանունների բառարանային ներկայացումը մեծապես կախված է դերանվան ըմբռնումից։ Բառերի այս խմբի խոսքիմասային պատկանելության խնդիրն իր վերջնական լուծումը դեռ չի ստացել քերականագիտության մեջ: Դերանունները չունեն ո՛չ իմաստային և ո՛չ էլ քերականական հատկանիշների ընդհանրություն ու միասնություն: Սա դերանունների բառարանագրման նկատելի հակասականության գլխավոր պատճառներից մեկն է:

    Բանալի բառերդերանուններ բացատրական բառարան արևմտահայերենի բառարաններ բառարանային գլխաբառի ընտրություն բառային իմաստ քերականական հատկանիշ բառարանային բացատրություն:

    Բեռնել

  • Հրաչյա Բալոյան - Ազգությանը և ազգայինին վերաբերող բառերը հայաստանյան մամուլի հրապարակախոսության լեզվում (1990-ական թվականների սկիզբ)
    12 Էջ | 189-201 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-189 |

    Ստացվել է՝ 2024-01-21 | Գրախոսվել է՝ 2024-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Լեզվաբանություն

    Հայտնի իրողություն է, որ բառապաշարը, բառային կազմը լեզվի ամենազգայուն տարրն է: Այն, կարելի է ասել, անմիջապես արտացոլում է կյանքում, իրականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, գործընթացներն ու երևույթները։ Արդյունքում՝ պատմական տվյալ ժամանակաշրջանին բնորոշ փոփոխությունները, գործընթացներն ու երևույթները իրենց լեզվական արտացոլանքն են գտնում լեզվի բառային կազմում։ Անցյալ դարի 80-ականների վերջն ու 90-ականների սկիզբը քաղաքական հեղաբեկումների, պատմաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների ժամանակաշրջան էր. փլուզվում էր խորհրդային կայսրությունը, և նրա փլատակների վրա, իբրև անկախ պետություններ, ձևավորվում էին մինչ այդ մաս կազմող միութենական հանրապետությունները։

    Բանալի բառերՀայաստանյան մամուլ ազգ ազգային նորակազմ բառ իմաստ հայերեն հայ ռուս։

    Բեռնել

  • Քնար Հարությունյան - Գրիգոր Բ. Վկայասերի ձեռագրական ժառանգությունը (ըստ մատենագրական և հիշատակարանային տեղեկությունների)
    17 Էջ | 146-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-146 |

    Ստացվել է՝ 2022-11-21 | Գրախոսվել է՝ 2022-11-23 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Դարեր շարունակ հայոց կաթողիկոսների բազմարդյուն գործունեության կարևոր ասպարեզներից մեկը հայ գրքի ու մատենագրության ստեղծման հովանավորությունն ու մեկենասությունն է: Հայոց հայրապետները ոչ միայն հովանավորել են հայ գրի ու դպրության զարգացումը, այլև շատերը թողել են մատենագրական հարուստ ժառանգություն, պատվիրել և ստացել են ձեռագրեր (ապա՝ տպագիր գրքեր) իրենց, կաթողիկոսական գրադարանի, վանքերի ու այլոց համար, իսկ ոմանք էլ ժամանակ են գտել՝ անձամբ ընդօրինակելու ձեռագիր մատյաններ:

    Բանալի բառերհայերեն ձեռագիր մատյան կաթողիկոս կաթողիկոսների ձեռագրական ժառանգություն Գրիգոր Բ. Վկայասեր հիշատակարան հայ մատենագրություն ձեռագրացուցակ:

    Բեռնել

  • Գայանե Չոփուրյան - Երկբարբառների և եռաբարբառների հնչյունափոխության արտահայտությունը հայերեն վիմական արձանագրություններում (XII–XVI դդ.)
    14 Էջ | 203-217 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-203 |

    Ստացվել է՝ 2023-06-09 | Գրախոսվել է՝ 2023-07-03 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Լեզվաբանություն

    XII–XVI դդ․ հայերեն վիմական արձանագրությունները (այսուհետ՝ Արձանագրություններ) բազմաբնույթ տեղեկություններ են պարունակում ոչ միայն հայ ժողովրդի պատմության, այլև նրա լեզվամտածողության վերաբերյալ։ Պայմանավորված վիմագրության վայրով և բնույթով («Ա․ հիշատակագրային, Բ․ շինարարական, Գ․ նվիրատվական, Դ․ իրավականոնական, Ե․ կրոնաբարոյախոսական, Զ․ խառն») ՝ Արձանագրություններում, որոնք, փորագրված են «դասական գրաբարով, միջին հայերենով, բարբառախառն գրաբարով և տեղական բարբառներով կամ խոսվածքներով» , առկա են նաև լեզվական այնպիսի իրողություններ, որոնք արժեքավոր են հայոց լեզվի պատմության առումով։

    Բանալի բառերվիմագրություն գրաբար միջին հայերեն բարբառ երկբարբառի պարզեցում եռաբարբառի երկբարբառացում պարզեցում հնչյունական կապակցություն:

    Բեռնել

  • Արծվիկ Սուվարյան - Ժամանակակից գրական արևելահայերենի և գերմաներենի ենթակայական ու հարակատար դերբայների քերականական տիպաբանություն
    11 Էջ | 189-200 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-185 |

    Ստացվել է՝ 2021-09-25 | Գրախոսվել է՝ 2021-12-16 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-21

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Բայը հայերենում, գերմաներենում և հնդեվրոպական այլ լեզուներում դրսևորվում է անդեմ կամ դերբայական, դիմավոր կամ եղանակային ձևերով։ Օ. Մոսկալսկայան գրում է, որ դերբայները, ծագումով լինելով բայական ածականներ, հնդեվրոպական լեզուների զարգացման ընթացքում աստիճանաբար ներառվել են բայի ձևերի համակարգում՝ միաժամանակ պահպանելով ածականին բնորոշ որոշ հատկանիշներ։ Գերմաներենի դերբայները, լեզվի առաջին գրավոր հուշարձաններում, ինչպես նաև լեզվի պատմության հետագա բոլոր փուլերում, ընդգրկված են բայի համակարգում ։ Լ. Եզեկյանը գրում է, որ հայերենի դերբայները հայ քերականագիտության մեջ՝ հատկապես Մ. Աբեղյանի ուսումնասիրություններում, երկար ժամանակ դուրս էին մնացել բայի համակարգից։

    Բանալի բառերերականական տիպաբանություն հայերեն և գերմաներեն ենթակայական ու հարակատար դերբայներ միաժամանակություն նախաժամանակություն ներգործական-կրավորական սեռ գրական արևելահայերեն արևմտահայերեն հարակատար+եմ/էի կառույց պարագայական գործառույթներ:

    Բեռնել

  • Սոնա Միքայելյան - Արաբական փոխառությունների հայերեն բարբառային բառաշերտը
    8 Էջ | 201-209 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-197 |

    Ստացվել է՝ 2021-07-01 | Գրախոսվել է՝ 2021-07-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-27

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Լեզվի բառա‎‎‎‎‎‎‎ֆոնդի անբաժանելի մաս է փոխառյալ բառաշերտը, որը ձևավորվել է նրա պատմական զարգացման տարբեր փուլերում՝ արտալեզվական և լեզվական բազմաթիվ գործոններով պայմանավորված: Տարաժամանակյա ու համաժամանակյա հայեցակարգերով փոխառությունների ուսումնասիրության նպատակն է երևան հանել լեզուների և դրանք կրող ժողովուրդների միջև առկա պատմական, մշակութային-քաղաքակրթական փոխհարաբերությունների բնույթը (սա հանրալեզվաբանական քննության առարկա է):

    Բանալի բառերփոխառություն հայերենի արաբական փոխառություններ գրական փոխառություններ բարբառային փոխառություններ ուղղակի և միջնորդավորված փոխառություններ բառիմաստային և բառակազմական փոփոխություններ կենսունակ և ոչ կենսունակ փոխառություններ:

    Բեռնել

  • Լուսինե Ղամոյան - Բնիկ հայերեն բառեր "հագուստ" իմաստային դաշտում
    12 Էջ | 188-200 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-188 |

    Ստացվել է՝ 2022-04-04 | Գրախոսվել է՝ 2022-04-16 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-24

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լեզվաբանություն

    Հնդեվրոպական նախալեզվից առանձնացած հայերենի բառապաշարի միջուկը կազմում են հնդեվրոպական միասնության շրջանից ժառանգված բառերը , որոնց "թիվը որոշ չափով լրացնում են հայերեն բարբառներում պահպանված գավառական այն բառերը, որոնք հնդեվրոպական ծագում ունեն կամ առնչվում են հնդեվրոպական ցեղակից լեզուներին: … Հետևաբար, ինչպես գրաբարյան հուշարձաններով վկայած, այնպես էլ բարբառներում պահպանված հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատների ընդհանուր թիվը այդ լրացումներով անցնում է 1200-ից":

    Բանալի բառերհագուստ իմաստային դաշտ բնիկ հայերեն բառեր հնդեվրոպական մայր լեզու արմատ:

    Բեռնել

  • Սարգիս Ավետյան - Հնդեվրոպական անվանական հիմքերի վերջահանգ ձայնավորների ձևաբանական կարգավիճակը հին հայերենում
    9 Էջ | 170-179 |

    Ստացվել է՝ 2020-11-21 | Գրախոսվել է՝ 2021-01-11 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-05

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայտնի է, որ նա­­խագրային հա­յերենում վեր­ջ­ըն­թերվանկային ուժգ­նու­­­թ­­յան շեշտը հան­գեց­­րել է վերջ­նա­վան­կային ձայ­­նա­վորի թու­լա­­ց­ման՝ ձայ­նոր­դա­­հանգ փակ վան­կե­րի դեպ­­­­­քում, և անկման՝ մնա­ցած դեպ­­քերում, թեև այդ գործընթացի որոշ ման­­րա­մաս­­ներ վիճահարույց են:

    Բանալի բառերհնդեվրոպական ան­վանական հիմքերի վեր­ջա­հանգ ձայ­­նա­վոր­ներ թեք հիմ­քա­­­­կազ­միչ մասնիկներ թեք հո­լով­­նե­ր անվանական հոլովում հո­լո­վական վերջավո­րութ­յուն­­­ներ հին հայերեն միջին հայերեն վերջ­ընթեր վանկ ուժգնության շեշտ ձևա­բա­նա­կան վերլուծության սկզբունքներ ուղղական հայցական:

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Պետրոս Դուրյանի գեղարվեստական աշխարհը
    27 Էջ | 32-59 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-32 |

    Ստացվել է՝ 2021-07-22 | Գրախոսվել է՝ 2021-08-17 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-11

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Պետրոս Դուրյանը երկրային կյանքում միայն «իր մեռնիլն» չզգաց, այլև տեսավ իր հանճարի լույսը, որ պիտի շողարձակեր հայ գրականության ճանապարհին: Նա կարծես ծնվել էր մահվան ապրումների մասին գրելու, մահը բանաստեղծականացնելու համար, որով լեցուն են և՛ քերթվածները, և՛ նամակները: Մահից անմիջապես հետո՝ 1872-ին, լույս տեսած «Տաղք և թատերգությունք» ժողովածուն դրա անմիջական վկայությունն է, որ միանգամից աննախադեպ սեր ու ճանաչում բերեց բանաստեղծին. այդպես տա-րիներ անց մեկ էլ եղել է Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ի (1908) հետ: Ընթերցողը զգայուն է հոգեշահ պոեզիայի հանդեպ, պարտադրվածից խորշում է:

    Բանալի բառերՊետրոս Դուրյան արևմտահայերեն նե թատրոն սիրել դրժել լճակ տրտունջք մահ գերեզման հիշատակ Հայաստան Կոստանդնուպոլիս Սկյուտար:

    Բեռնել

  • Վարդան Պետրոսյան - Վազգեն Համբարձումյան. Հայերենը և կելտական լեզուները (համեմատական-տիպաբանական տարբերակայնություն)
    5 Էջ | 278-283 |

    Ստացվել է՝ 2021-10-11 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-08

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ

    Կելտական լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքի այն լեզուներից են, որոնց հետ հայերենը կարող էր ունենալ միայն ծագումնաբանական բնույթի առնչություններ, քանզի հայերն ու կելտական ժողովուրդները (իռլանդացիներ, շոտլանդացիներ, գալլեր, պիկտեր և ուրիշներ) նախահնդեվրոպական միասնության տրոհումին հաջորդող հազարամյակների ընթացքում այլևս շփումներ չեն ունեցել կամ գոնե առայժմ գիտությանը հայտնի չէ այդպիսի շփումների մասին:

    Բանալի բառերհայերեն կելտական լեզուներ հ.-ե. հիմք-լեզու հնչյունական զուգաբանություն բառային զուգաբանություն թեմատիկ խմբեր Գ. Զոլտա Է. Մակաև բարբառային հնաբանություն ընդհանուրկելտական նախաձև:

    Բեռնել

  • Թաթուլ Ասոյան - Մխիթարյան միաբանության ռահվիրան․ Մխիթար Սեբաստացի
    23 Էջ | 82-105 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-82 |

    Ստացվել է՝ 2026-02-21 | Գրախոսվել է՝ 2026-03-16 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) և նրա աշակերտների ուշադրության կենտրոնում հայոց լեզուն էր, և հենց այս բնագավառում նրանք հասան աննախադեպ հաջողությունների։ Փաստ է, որ ինչպես ժամանակի նշանավոր հայագետները, այնպես էլ Սեբաստացին հիմնականում հետաքրքրվում էին գրաբարով՝ գրեթե ուշադրություն չդարձնելով աշխարհաբարին, սակայն առաջինը հենց նա էր, որ հաղթահարելով մտավորականության խիստ անբարեհաճ վերաբերմունքը աշխարհաբարի նկատմամբ՝ ստեղծեց նոր ձևավորվող լեզվաորակի՝ արևմտահայերենի առաջին քերականությունը՝ հորդորելով զբաղվել հայերենի այդ նոր դրսևորման զարգացման, մաքրության և կանոնարկման աշխատանք-ներով, միաժամանակ խորհուրդ տալով տեսադաշտից բաց չթողնել գրաբարը և այն լատինաբանություններից մաքրելու գերակա խնդիրը։

    Բանալի բառերՄխիթար Սեբաստացի Մխիթարյան միաբանություն գրաբար աշխարհաբար բառգիրք բառարանագրություն արևմտահայերեն քերականություն աբբահայր կաթոլիկներ։

    Բեռնել

  • Վազգեն Համբարձումյան - Արսեն Այտընյանի հայերենագիտական ժառանգությունը
    19 Էջ | 106-125 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-106 |

    Ստացվել է՝ 2025-05-26 | Գրախոսվել է՝ 2025-07-07 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Արսեն Այտընյանը (1825–1902 թթ.) եվրոպական հայերենագիտության ականավոր ներկայացուցիչ է, հայ հասարակական մտքի լեզվաբանության ճյուղի տեսաբան, հայերենի պատմության գործնական ուսումնասիրող: Նա նկատելի հետք է թողել հայագիտական-լեզվաբանական, մշակութային-բանասիրական առաջընթացում: Վիեննայի Մխիթարյան դպրոցի լեզվամշակութային գործունեությունը XIX դ. երկրորդ կեսին լիովին կապվում է մեծ հայագետի անվան հետ: Նա եղել է հե¬ղինակություն լեզվի ընդհանուր տեսության, հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում, մի բնագավառ, որ լայնորեն լույս է սփռում հայերենագիտության հետագա զարգացման ճանապարհին՝ մինչև մեր օրերը:

    Բանալի բառերԱրսեն Այտընյան հայերենագիտություն լեզվի հասարակական բնույթ բարեշրջություն անընդհատականություն համաժամանակություն գրաբար / աշխարհաբար գրական լեզու / բարբառներ:

    Բեռնել